Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
21:08 ՀԵՐՈՍ ԳՆԴԱՊԵՏԸ | |
25-ամյա Վասիլյանը դառնալով Լենինի կուսակցության անդամ, իր ամբողջ գիտակցական կյանքը կապում է նրա հետ: Սիրելով ռազմական գործը, Վասիլյանը դարձավ կադրային զինվորական, շարքայինից հասնելով գնդապետի աստիճանի: 1941թ. աշունն էր: Գերագույն գլխավոր հրամանատարությունը Ա. Վասիլյանին վստահեց 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարությունը: Իսկ 1942թ. աշնանը Վասիլյանին նշանակեցին 89-րդ հրաձգային (հայկական) դիվիզիայի հրամանատար: Կովկասյան նախալեռներում արյունահեղ կռիվներ էին ընթանում: Ֆաշիստները հասել էին Օրջոնիկիձեի մատույցները, Թերեքի ափերը: Մարտադաշտի իշխող բարձունքում Մալգոբեկ քաղաքն էր, որն արդեն ֆաշիստների ձեռքում էր: Ֆաշիստները գրոհելով` առաջ էին շարժվում դեպի Գրոզնի: Վասիլյանը քաջալերում էր զինվորներին,նրանց սրտում սերմանում հայրենասիրություն: -Դարեր շարունակ ալեհեր Կազբեկը վկա կլինի ձեր կատարած սխրանքներին,-ասում էր դիվիզիայի հրամանատարը: Նոյեմբերի 2-ին գերմանացիները նորից հարձակվեցին հայկական դիվիզիայի վրա:Հակառակորդի եւ մեր հրետանա-ականանետային կրակից մարտադաշտը հրդեհով էր բռնկվել:Ա. Վասիլյանը շտաբի օպերատիվ խմբի (Ֆ.Պոլտավսկի, Ս.Մինասարով) հետ դիտակետից ղեկավարելով մարտը` գնդերի հրամանատարներին կարգադրեց պատրաստ լինել հակագրոհի: Աջ թեւում գործող մայոր Սեպուհ Խանջյանի գնդից Ս. Մուրադովի եւ Մ.Խաչանյանի հրամանատարության տակ գործող ստորաբաժանումները ետ էին պահում ֆաշիստներին: Խիզախաբար էին գործում ձախ թեւի 400-րդ գնդի սպաներ Հ.Բաբայանի, Ս.Մանասյանի եւ Հ.Սիմոնյանի հրամանատարությամբ գործող վաշտերը: Օրվա վերջին ֆաշիստները մեծ կորուստներ տալով` ետ մղվեցին: Արյունալի ճակատամարտում զոհվեցին 526-րդ գնդի հրամանատար, մայոր Ս.Խանջյանը, երեւանցի Գ.Մալխասյանը եւ ուրիշներ: 1943թ. հունվարի 1-ին գնդապետ Վասիլյանի գլխավորած 89-րդ դիվիզիայի մարտիկները գրավեցին Մալգոբեկ քաղաքը: Մասնակցելով Համիդի, Մայսկ, Արիկ բնակավայրերի կռիվներին , անցան Թերեքի ձախ ափն ու շարունակեցին թշնամուն հետապնդել Պրոխլադնի քաղաքի ուղղությամբ: Ա.Վասիլյանը միշտ լինում էր մարտակարգերում, անձամբ ղեկավարում գետանցումները ու երթը դժվարանցելի ճանապարհներով: Հունվարյան բուք ու բորանին Վասիլյանի դիվիզիան երթով օրական կտրում-անցնում էր 40 կմ ճանապարհ, կրելով զրկանքներ: Ազովի ծովի արեւելյան ափերի մոտ, Լիբյաժիի սառցակալած լիմանն անցնելուց հետո, դիվիզիան առաջ էր շարժվում Նովոջերելեւսկայա գյուղի շրջանում: Փետրվարի 9-ն էր:Դիվիզիայի 390-րդ գունդը հանկարծակի բերվեց ֆաշիստների կողմից: Այդ ահավոր ժամին թշնամու տանկերի առաջ զենքը ձեռքին հայտնվում է դիվիզիայի հրամանատար Վասիլյանը, մարտում ընկնում է մայոր Գ.Իսախանյանը: Ֆաշիստները նկատելով Վասիլյանի անձնուրաց գործողությունները, կռահում են, որ նա հրամանատար է եւ որոշում են նրան գերել: Դա նրանց չի հաջողվում: Գնդապետը զոհվում է հերոսի մահով: Հետագայում 89-րդ դիվիզիան հասավ Բեռլին եւ սովետական զորքերի կազմում հաղթական դրոշ պարզեց ծնկի իջած Բեռլինի վրա՚: Արտաշես Վասիլյանը մնաց ընկերների հիշողության մեջ` որպես մեծ հայրենասեր: Գյումրիի քաղաքային այգու բարձունքում, սաղարթախիտ ծառերի մեջ մի շիրիմ կա, նրա մոտով անցնողը մի պահ կանգ է առնում եւ ընթերցում. ՙԳնդապետ Արտաշես Վասիլյան՚, 1898-1943թթ. : Աննա Սահակյան Բաղանիս | |
|
Всего комментариев: 0 | |