Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Դեկտեմբեր.03, 21:14
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՆՎԻՐՅԱԼԸ
21:46
ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՆՎԻՐՅԱԼԸ
null















Հարգելի խմբագրություն, մեծ ցավ եմ ապրում, երբ գյուղում օրեցօր ավելանում են մեխված պատուհաններով, մեծ կողպեքներով փակված դռներով տները: Գնում են,ինչպես ասում են, ՙում ոտքը բռնում է՚… 
Հազարներով են գնացել, եւ չի կարելի ուրանալ, որ նրանց ուղարկած փողերով են ապրում հազարավոր ընտանիքներ: Այսպիսիք իրենց լավ աշխատանքով,իրենց վարքուբարքով բարձրացրին մեր ժողովրդի անունը… Պատահական չէ, որ Ռուսաստանի շատ քաղաքներում կան հայկական անուններով փողոցներ:
  Դժբախտաբար քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր թողնում են ընտանիքը, երեխաներին, հեռանում են գյուղից, սակայն չեն կարողանում անգամ ՙիրենց գլուխը պահել՚ եւ լրացնում են մուրացկանների շարքերը: Վերջերս մի հաջողակ գործարար ինձ պատմեց. 
- Լիպեցկ քաղաքում մտնում էի մթերային խանութ: Դռան մոտ` պատին հենված պպզել էր մեր մի համագյուղացի: Հագին բամբակյա հնամաշ տաբատ էր, զինվորական խունացած վերնաշապիկ եւ նույնքան հնամաշ պիջակ: Խանութ մտնողների համարյա երրորդը ոտքով հրում էր նրան եւ ՙարմյաշկա՚ անվանում: Հարցրի.
- Ինչու՞ ես այստեղ:
- Երրորդ օրն է` քաղցած եմ…
Ես նրա համար գնեցի 1 կգ երշիկ, 2 հաց եւ 1 շիշ օղի: Գիտե՞ք` ինչ ասաց. 
- Բա փո՞ղ:
Ես նրան տվեցի 5 հազար ռուբլի: Նա թե. ՙՍա էլ ա՞ փող՚:
Հազիվ ինձ զսպեցի եւ հեռացա:
Ի՞նչ գործ ունեն սրանք Ռուսաստանում: Ինչու՞ են թողել տուն ու տեղը, երեխաներին, ծեր ծնողներին: Չէ՞ որ եթե մնան գյուղում,իրենց հողը մշակեն, գոնե կարող են պահել եւ ընտանիքը,եւ իրենց…Ինչ գործ ունեն այսպիսիք, ովքեր չեն կարողանում գալ հուղարկավորելու ծնողներին: Քիչ չեն այն ծնողները, ովքեր իրենց մահկանացուն են կնքում` աչքը դռան շեմին: Սրանց մասին է ասված Վարուժանի խոսքերը. ՙ Նրանց մի աչքը բաց թաղեցին՚…
1977թ. ես մի առիթով անդրադարձել էի արտագաղթի թեմային: 1977-ի ապրիլի 7-ի Նոյեմբերյանի ՙԾիածան՚ շրջանային թերթի թիվ 42 (3990) համարում տպագրվեց իմ մի աշակերտի շարադրությունը` ՙՄեր ընտանիքի երեկոն՚ վերնագրով, որը ուղարկեմ եմ ձեզ` տպագրության:
 Եվ ահա մեր շրջանից մի հարգարժան մի տիկին ՙԾիածանի՚ այդ համարը դրել էր ամուսնուն ուղարկված ծանրոցում (մինչեւ հիմա չգիտեմ` պատահաբա՞ր, թե՞ գիտակցաբար): Ամուսինը նամակով հանձնարարել էր կնոջը.
-Ռոզա Ազատյանին կհաղորդես, որ նոր զենք ունեմ, հենց որ գամ` նրան սպանելու եմ այդ զենքով:
Ես գոհ էի. երեխայի շարադրությունը կատարել էր իր առաքելությունը. շատերն էին մղկտացել:
Մի կողբացի խոպանչի կնոջ այն հարցին.ՙհերիք է, ու՞ր ես գնում, ի՞նչ կա ՙէն քանդվածում՚, պատասխանել էր.
-Հենց քեզանից եմ գնում,նայե՞լ ես քո ճաքճքված կրունկներին… գիտե՞ս ինչ կնանիք կան այնտեղ… նրանք իրենց ոտքերը հոտի սապոնով են լվանում:
Հետո այդ տղամարդը ծանր հիվանդացավ, վերադարձավ գյուղ: Նրան խնամեց ՙճաքճքված կրունկներով՚կինը, ապա` հուղարկավորեց:
(Սրանք հնարովի պատմություններ չեն, ուղղակի չեմ ուզում նրանց անունները տալ. մեղք են նրանց երեխաները):
(Համոզված եմ` այս անգամ էլ նոր զենքով ինձ սպառնացողներ կլինեն):
  Այժմ ես ուզում եմ պատմել կողբացու մի այլ տեսակի մասին: Ակնարկիս հերոսը Կողբում (եւ ոչ միայն Կողբում) հայտնի մանկավարժներ Վահան Բարսեղյանի եւ Սերիկ Միրիջանյանի որդին է` Դավիթ Բարսեղյանը:
  90-ական թթ. Դավիթը եւս գնաց Ռուսաստան, հաստատվեց Մոսկվայում: Կարճ ժամանակաշրջանում նա հաջողության հասավ իր փոքր բիզնեսում, իսկ նրա հաջողության գրավականները եղան ազնվությունը, աշխատասիրությունն ու ձեռներեցությունը: Դավթին սկզբում չհաջողվեց մորը համոզել, որ նա եւս գնա Մոսկվա: Դավիթը գիտեր, որ մոր այդ դիրքորոշումը ինչ-որ կամակորություն չէ:
Մոտ 7 տասնամյակ մայրն ապրել ու աշխատել էր Կողբում, ուստի այդ տարիքում դժվար է թողնել հարազատ օջախը: Հետո տիկին Սերիկը, ընդառաջելով որդու թախանձանքին`համոզվեց ձմռանն ապրել տղայի, հարսի եւ թոռների հետ:
Սակայն Դավթի ուրախությունը երկար չտեւեց: Տիկին Սերիկը ծանր հիվանդացավ ու նրան չկարողացան օգնել ոչ Հայաստանի եւ ոչ էլ Մոսկվայի բժիշկները: Ողջ հիվանդության ընթացքում Դավիթը երբեք մորը մենակ չթողեց: Նա թույլ չէր տալիս, որ քույրերից եւ ոչ մեկը ( մեծը` Անահիտը բժշկուհի է, ապրում է Վանաձորում, փոքրը` Աշխենը տնտեսագետ է, ապրում է Երեւանում) թողնի իր երեխաներին, ընտանիքը եւ գա, օգնի իրեն:
 Մինչեւ մոր վերջին շունչը Դավիթը նրա մոտ էր: Իսկ մահվան պահին մի հանգիստ ժպիտ կար Սերիկի դեմքին. ասես աղոթում էր ու փառք տալիս Աստծուն, որ իրեն այդպիսի սիրող որդի է պարգեւել:
 Դավիթը սրտի անհուն կսկիծով հուղարկավորեց մորը, արժանի հուշաքար դրեց նրա գերեզմանին: Շատ կողբեցիներ համոզված էին, որ շուտով Կողբում մեկ տան դուռ ու պատուհաններ եւս տախտակներով կփակվեն: Նրանք համոզված էին, թե Դավթին այլեւս ոչ ոք եւ ոչինչ չի կապում գյուղին, սակայն սխալվեցին: Դավթին գյուղին կապող շատ-շատ բաներ կան: Նրան գյուղի հետ կապում է հայրական օջախը,ծնողների մշակած փոքրիկ պարտեզը, իր մանկությունն ու երիտասարդությունը, ծննդավայրի հրաշք բնությունը, ընկերները: Դավիթն այնքան հաճախ է գյուղ գալիս, որ շատերը չեն նկատում նրա բացակայությունը: Նա ամեն տարի գյուղ է գալիս իր ծնողների եւ ծննդյան եւ մահվան օրերին, այցելում է ծնողների` իր համար արդեն սրբատեղի դարձած գերեզմաններին:Տարվա բոլոր ամիսներին նրա ծնողների շիրիմներին թարմ, սպիտակ մեխակներ կան:
  Դավիթն իր կարողությունների սահմաններում սկսեց օգնել հարեւաններին, ընկերներին: Միայն մոր մահվան ժամանակ (2002թ.) օգնեց մեկ տասնյակից ավելի ընկերների եւ հարեւանների` յուրաքանչյուրի համար գնելով մեկ պարկ ալյուր:
Մարդկանց օգնում է հատկապես ամանորի ժամանակ, որպեսզի հոգան տոնական ծախսերը: Հիվանդանոցում է ընկերը` ուրեմն պետք է օգնի դրամով: Դպրոցում միջոցառում է` պետք է օգնել դպրոցին: 2003թ. դպրոցի հոբելյանի օրը Դավիթը դպրոցին նվիրեց երաժշտական կենտրոն: 2008-ի սեպտեմբերի առաջին օրը նա քաղցրավենիքով մասնակցեց գյուղի թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզների սաների տոնական միջոցառումներին: Եթե գյուղում է, անպայման լինում է հարազատների, ընկերների տներում` իհարկե ոչ դատարկաձեռն: Դավիթը ոչինչ չի պատմում իր բարեգործությունների մասին: Նրա ընկերներից ոմանք որոշել էին գնալ ՙավետյաց երկիր՚, սակայն Դավիթը հորդորեց, խնդրեց չհեռանալ գյուղից, չլքել հայրական օջախը: Նա օգնեց ընկերներին, որ նրանք հնարավորություն ունենան իրենց գործը սկսելու գյուղում: Հիմա ընկերները գյուղում են, ունեն իրենց գործը, կարող են արդեն Դավթին վերադարձնել նրա պարտքը: Սակայն Դավիթը չի վերցնում… Նա գոհ է, որ իր շնորհիվ չփակվեցին մի քանի դռներ եւս…
Մոր մահից հետո միայն 2008-ի ամանորին գյուղ չեկավ. երրորդ երեխան էին ունենալու, կնոջը մենակ չէր կարող թողնել: Երկու աղջկանից հետո տղա ունեցավ, կոչեց Վահան` ի պատիվ հոր: Դավիթը գյուղ եկավ ընտանիքով, երբ փոքրիկ Վահանն արդեն ձեռք էր մեկնում ծաղիկներին: Վահանի ծնունդը նա նշեց Կողբի գեղատեսիլ բնության մեջ: Խնջույքին մասնակցում էին նրա բոլոր համադասարանցիները` ընտանյոք հանդերձ: Ես ուզում եմ մեջբերումներ անել 
Դավթի խոսքից. 
- Սիրելիներս, ես շատ երկրներում եմ եղել, շատ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել, բայց ուրիշ է մեր գյուղը, բնությունը, մեր ժողովուրդը, իմ համագյուղացիները: Երբ գյուղ եմ գալիս, բացում դուռ ու պատուհան, սիրտս փառավորվում է` տեսնելով դիմացս Վանքն ու Բերդաղը: Գիտե՞ք` մեր բնությունը կարող է խոսել քեզ հետ, փարատել տխրությունդ, կիսել ուրախությունդ… Այո, մերն ուրիշ է,ուրիշ են մեր երկրի մարդիկ, իմ համագյուղացիները: Ոչ մի տեղ ես այսքան համով կատակներ չեմ լսել… Մեծահոգի, ներողամիտ է մեր ժողովուրդը: Այո, կողբացին կզայրանա, կբողոքի անհանդուրժողականության դեմ, մինչեւ վերջ կքննադատի մարդկանց վատ արարքները, սակայն երբեք մեջքից չի հարվածի…
Եվ ամեն անգամ նոր ոգով եմ սիրում մեր գյուղը, մեր բնությունը, մեր մարդկանց…  
Իմ Վահանն արդեն նկատում է ծաղիկը, աչքերը կկոցելով նայում արեւին, խաղում ջրի հետ: Ես նրան գյուղ եմ բերել, որ նա առաջին անգամ իր պապիկի տնկած ծառի ծաղիկը տեսնի, նրա բույրով արբենա, զարմանքով Կողբի արեւին նայի, Սառնաղբյուրի պաղ ջրում խաղա իր թաթիկներով: Եվ հաճախ եմ բերելու, որ նա երբեք չմոռանա իր պապի տան այգու ճամփան: Չեմ չափազանցնում, Կողբի փողոցների փոշին, որ նստում է կոշիկներիս, նույնպես ուրիշ է:
Այո, Դավիթը կապված է գյուղին: Մինչ օրս կանաչով չի պատվել դարպասից հայրական տուն տանող ճամփան: Ես ասում եմ, որ հեշտ կարող եք գտնել Դավթի տունը: Անցեք Գուլաղանց Արտաշի տունը ու կնկատեք նույն` կապույտ ներկված բազմաթիվ դարպասներ: Դրանցից աջից առաջինը Դավթինն է, իսկ մյուսները իր օգնությամբ են ներկվել:
Կյանքից շուտ հեռացան մանկավարժներ Վահան Բարսեղյանը եւ Սերիկ Միրիջանյանը: Բաղը գցեցին, բայց բարը չվայելեցին:
… Եթե իսկապես հոգին անմահ է, ուրեմն նրանք կզգան, թե ինչպիսին է իրենց որդին: Գիտե՞ք` ինչպես: Այսօր Կողբում շատերն են օրհնում Դավթին.
 ՙ Օրհնվի ծնունդդ, Դավիթ, թող լույս իջնի քո ծնողների շիրիմներին՚: Իսկ այս օրհնանքը միշտ կհասնի անմահ հոգիներին:

Ռոզա Ազատյան
վաստակաշատ մանկավարժ
Категория: Համայնք | Просмотров: 2768 | Добавил: qamut | Рейтинг: 4.7/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис