Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
00:47 ԱՉԱՋՈւՐ - Մեծ համայնքի մեծ հոգսերը | |
Աչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: 160 տարվա պատմություն ունեցող բնակավայրը ՙկադրերի դարբնոց՚ է. մարզկենտրոն Իջեւանում, Երեւանում բազմաթիվ են ծագումով աչաջրեցի պաշտոնատարները: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից,ճյուղավորումից`ՙաչայից՚: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ, գեղեցիկ տները եւ …անբարեկարգ, փոսաշատ ճանապարհները: Գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը, ով համայնքը ղեկավարում է 2005թ. դեկտեմբերից, վկայում է, որ ամեն տարի համայնքի բյուջեից ֆինանսներ են հատկացնում համայնքի ճանապարհների հարթեցման, խճապատման համար: Սակայն գյուղ մտնող ճանապարհը թեք է, անձրեւներն ի չիք են դարձնում այդ աշխատանքների արդյունքը: Պավլիկ Ղալթախչյանն ասում է, որ վճռել են տեղական քարով ճանապարհի սալահատակում անել: Սակայն սա դեռ մտահղացում է: Շուրջ 5 հազար բնակիչ ունեցող Աչաջրի ամենամեծ խնդիրը սողանքն է: Գյուղապետը իր աշխատասենյակից ցույց է տալիս հանդիպակաց բլուրը.
-ՙԳետի յալ՚ թաղամասն է, որ սողանքից հոսում է , -ասում է համայնքի ղեկավարը, հավելելով, որ 5 հազար բնակիչ ունեցող գյուղի 245 առանձնատուն գտնվում է սողանքային գոտում: Դրանցից 12-ը վթարայնության 4-5-րդ,30-ը 3-4-րդ կարգ ունի: 1998 թվականին պետբյուջեից գումարներ են հատկացվել այդ տների տերերին, սակայն տրված փողերի մի մասը այդ տարիներին համայնքը ղեկավարած Տաթեւ Գասպարյանի միջոցով յուրացվել է: Այս տարի լոկ վթարային մի տան տիրոջն է պետական բյուջեից աջակցություն տրամադրվել: Աչաջրեցի Հրանտ Աթաբեկյանի տունը սողանքից փլվել էր, եւ պետբյուջեից նրան 7 միլիոն 200 հազար գումար է տրվել: Աչաջուրը 4 կմ սահման ունի Ադրբեջանի հետ եւ այդ պատճառով համարվում է սահմանամերձ բնակավայր: 905 հա վարելահողերի եւ 165 հա այգիների զգալի մասը ոռոգելի են: Ոռոգումն էլ մեծամասամբ ինքնահոս եղանակով է իրականացվում: Այս տարի համայնքի ոռոգելի հողերը կավելանան շնորհիվ ամերիկյան ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի, որի միջոցով կվերակառուցվի ՙԱչաջուր-1՚ պոմպակայանը, կնորոգվի Աչաջուր-Սեւքարի պոմպակայան հատվածի ներքին ցանցը: Աչաջուրը գազաֆիկացված է, խմելու ջրով հիմնականում ապահովված, սակայն ինչպես գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանն է փաստում, խմելու ջրագծի ներքին ցանցը տասնամյակների վաղեմություն ունի, մաշված է: Աչաջուրը հայտնի է հռչակավոր Մակարավանքով: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՙԻջեւանի ՃՇՇ՚ ՓԲԸ-ն պետբյուջեի միջոցներով հիմնանորոգում է կոթող տանող ճանապարհը: Նախատեսված է 124 միլիոն դրամով ընթացիկ տարում այս ճանապարհի 1.6 կմ հատվածը հիմնանորոգել, ասֆալտապատել: Աչաջուրի գյուղապետ Պավլիկ Ղալթախչյան Համայնքապետարանն էլ այս ճանապարհի գյուղամիջյան հատվածում կիսախողովակներով ջրահեռացում է անցկացնում: Սակայն այս աշխատանքների ավարտից հետո գյուղից մինչ Մակարավանք 7 կմ ճանապարհի 2.5-3 կմ-ը դեռեւս կմնա անբարեկարգ, ասֆալտի հին, քայքայված շերտով: Գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը նշում է իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները`համայնքապետարանի վարչական շենքը նորոգվել է, անցկացվել է կենտրոնական փողոցների գիշերային լուսավորություն, երկու խմբով մանկապարտեզ է բացվել, վերանորոգվել են գյուղի գերեզմանատների ցանկապատերը,Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը, Ղալթախչյանների թաղամասի հուշաղբյուրը, թաղերում խաղասրահ-տաղավարներ են կառուցվել, գյուղում շաբաթական մի անգամ աղբահանություն է կատարվում եւ այլն: Սակայն մեծ խնդիրներ լուծելու համար գյուղական մեծ համայնքը սուղ միջոցներ ունի: Աչաջրի 2009վականի բյուջեն ընդամենը 52 միլիոն 861 հազար դրամ է, որի զգալի մասը` 39 միլիոն 708 հազար դրամը պետական լրավճար է: Համայնքի սեփական եկամուտների առյուծի բաժինը` 8 միլիոն դրամ, հողի հարկն է: Համայնքապետարանի հաշվապահ Հարություն Քարտաշյանի խոսքերով դեռեւս 1999թվականից հողի հարկի շուրջ 20 միլիոն դրամ ապառքներ կան: Դրանց գանձումն իրատեսական չէ, եւ այդ պատճառով ապառքը ներառված չէ ընթացիկ տարվա բյուջեում: Վիճակը բարվոք չէ նաեւ այս տարվա բյուջեի կատարողականի առումով: Գյուղապետարանի տվյալներով, 2009թ. 5 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է նախատեսվածի 60 տոկոսով: Համայնքի բյուջեի զգալի մասը` շուրջ 40 միլիոն դրամ պլանավորված է գյուղապետարանի եւ դրան ենթակա հիմնարկների 30 աշխատողների աշխատավարձի եւ 63 սան ունեցող մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար: Մնացած գումարով էլ համայնքում մեծ գործեր հնարավոր չէ իրականացնել; Այդ պատճառով համայնքի ղեկավարը գնահատում է դրսից ցուցաբերված աջակցությունը. մանկապարտեզի շենքի վերանորոգման համար ծագումով աչաջրեցի, Երեւանի ճարտարագիտական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Սուրիկ Աղբալյանը 1 միլիոն դրամ է հայթայթել մի կազմակերպությունից, այս հիմնարկի գազաֆիկացման եւ ջեռուցման համար ՙՎիվասելը՚ 3 միլիոն դրամ է նվիրաբերել, կրոնական մի կազմակերպության երեւանյան գրասենյակն էլ գյուղի խմելու ինքնահոս ջրագծի 310 մ հատվածն է վերանորոգել: "ՏԵՍԱՆԿՅՈւՆ" | |
|
Всего комментариев: 0 | |