| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
10:24 Դիլիջան քաղաքի սողանքները և դրանց կանխարգելումը՚. սեմինար Դիլիջանի Օրհուսի կենտրոնում | |
Հրավիրված էին Դիլիջանի փոխքաղաքապետ Ա.Մակարյանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպանական ՙԱրևորդի՚ և այլ բնապահպանական ակումբների անդամներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ, կենտրոնի խորհրդի անդամներ: Թեման ներկայացվում էր համակարգչային սլայդների օգնությամբ: Մասնակիցներին ծանոթացվեց ,,սողանք,, հասկացությունը, բաղկացուցիչ մասերը, առաջացման հիմնական ազդակները` լանջի թեքություն, գրունտային ջրեր, սեյսմիկ տատանումներ, հորդառատ տեղումներ և ձյան հալոցք: Գծապատկերների և լուսանկարների օգնությամբ ներկաները իմացան ՀՀ-ի տարբեր շրջաններում սողանքների տարածման շրջանների և վերջին տարիներին դրանց ակտիվացման հիմնական գործոնների, ինչպես նաև Դիլիջանի և շրջակա գյուղերի տարբեր հատվածներում` Բլդանի, Հովվաջրի, Պարզ լճի և Հաղարծնի սողանքային վայրերի մասին: Ընդգծվեց, որ ՀՀ-ում հաշվված է մոտ 5460 հա սողանքային գոտում հայտնված հողատարածք և ամեն տարի պատճառվում է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար վնաս: Սեմինարավարը անդրադարձավ հակասոողանքային միջոցառումների կազմակերպման եղանակներին և առաջարկեց հետևյալ ճանապարհները. * Բարելավել ՙԱռավել սողանքավտանգ թաղամասերի՚ ջրամատակարարման և ջրահեռացման կոմունիկացիաները` ջրի մուտքը երկրի խորք կանխելու համար * խուսափել սողանքային զանգվածների վրա գտվող այգիների ոռոգումից * ճանապարհների ամրացումը և պատնեշումը` ցնցումները թուլացնելու համար * լանջերի անտառապատումը Տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին սեմինարավարին ու տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներին, որոնք խոսեցին նաև քաղաքի սողանքների կանխարգելման հնարավոր ուղիների մասին: Արարատ Ալիխանյան Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Վեբ.կայք. www.aarhus.am Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am հեռ.(+374268)2-31-38, բջջ.(+37491)727941 | |
|
| |
| Всего комментариев: 1 | ||
| ||