Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
13:35 Ոչ թե վարկ, այլ`փոխհատուցում | |
1949 հունիսի 14-ին մեր ընտանիքը աքսորեցին հեռավոր Ալթայի երկրամաս: Այն ժամանակ ես սովորում էի 7-րդ դասարանում: Աքսորի վայրում ինձ ընդունեցին 2-րդ դասարան, քանի որ ռուսերեն չգիտեի: Մինչ տուն կառուցելը մենք ապրում էինք անմարդկային պայմաններում, անասնապահական ֆերմաներում: Մեզ տարատեսակ հալածքաների էին ենթարկում: Ստալինի մահից երեք տարի անց, 1956թ. մեր ընտանիքը ազատվեց աքսորից: Աքսորավայրում մեր կառուցած տունը, ինչպես նաեւ ողջ ունեցվածքը, գնող չեղավ: Աքսորական 20 ընտանիք միաժամանակ հայրենիք վերադարձավ: Հայրենի գյուղում մեր տնից միայն փլված պատերն էին մնացել: Երկրորդ անգամ սկսեցինք տուն կառուցել: 1952 թվականին իմ նախկին դասընկերներն արդեն ավարտել էին միջնակարգ դպրոցը, իսկ ես, որ արդեն 21 տարեկան էի, ունեի միայն 7-րդ դասարանի վկայական: Շնորհակալ եմ Հայաստանի հանրապետության կառավարությանը, որ, որպես բռնադատվածի, ինձ վարկ տվեցին` նոր տուն կառուցելու: Վարկը տրամադրում էին միայն կառուցվելիք տունը գրավ դնելու պայմանով: Ստիպված համաձայնվել եմ այդ պայմանին: Ես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ եմ, ես ու կինս թողաշակառուներ ենք: Տղաս զինվորական է, ունի անչափահաս երեք երեխա: Չեմ կարողանում վարկը մարել, քանի որ ստացված վարկային միջոցներով բիզնես չեմ արել, տրված փողը հազիվ շինանյութին եւ շինարարների սննդին է բավարարել: Հիմա անընդհատ անհանգստացնում են վարկի մուծման համար, այլապես սպառնալով պետականացնել բնակարանը: Ստացվում է, որ պետական միջոցներով պետության համար տուն եմ կառուցել: 1915 թվականին թուրքերը բռանագաղթեցրին հայերին: Իսկ մեզ ո՞ր թուրքերը բռնագաղթեցրին եւ ո՞վ պետք է հատուցի մեր կրած հոգեկան, բարոյական եւ նյութական վնասները: Նշեմ, որ 1949թ.-ի աքսորը կազմակերպել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը: Այդ նախարարության արխիվում է գտնվում նաեւ մեր ընտանիքի թիվ 2600 գործը: Ակնկալում եմ Հայաստանի ղեկավար այրերի միջամտությունը, նրանց արդար վերաբերմունքն այս խնդրի կապակցությամբ: Սերյոժա Ալեքսանյան գ. Ոսկեվան | |
|
Всего комментариев: 0 | |