Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
13:42 ՉԿԱՐԴԱԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ | |
Հեռուստացույց դիտելը ավելի դյուրին եւ հարմար է, քան գիրք, կամ նույնիսկ թերթ կարդալը: Հեռուստատեսային հերթական սերիալը դիտելիս հարմարավետ ընկղմվում ես բազմոցին, հետն էլ կարող ես սուրճ, հյութեր կամ քաղցրավենիք վայելել: Գիրք կարդալը մտավոր լարում է պահանջում, որոշակի ջանք: Բայց լավ գիրքը մարդու նեղ օրերի ընկերն է: Օգտակար եւ հետաքրքիր գիրքը կարեւոր է տրամաբանության առումով: Իսկ ամեն օր տարբեր ալիքներից հրամցվող արտասահմանյան եւ հայրենական սերիալները ընդամենը փուչիկ են. դրանք ունեն ձեւ, բայց չկա բովանդակություն: Մարդիկ իրենց առանց այն էլ կարճ կյանքի մի մասը վատնում են սերիալների հերոսների մտացածին կյանքին հետեւելու համար, կարծես իրենք բանուգործ չունեն: Դա նման է բանալու անցքից հարեւանի տան անցուդարձին լրտեսելուն: Զարմանալի բան է ստացվում, խորհրդային շրջանում ամենքի տան ամենաերեւելի հատվածներում դասականների գրքերն էին, խորհրդային երկրի ժողովուրդն աշխարհի ամենաընթերցասերներից էր: Սակայն այն ժամանակ գիրք կարդալու, շատ խորհելու կարիք այնքան էլ չկար, որովհետեւ բոլորի փոխարեն մտածում էր կոմունիստական կուսակցությունը: Հիմա այլ է իրավիճակը, գրեթե միշտ մարդուն պետք է գալիս անծանոթ միջավայրում, նոր իրավիճակում արագ տրամաբանելու, սուղ ժամանակում ճիշտ կողմնորոշվելու հմտություն: Հմտություն, որ սերմանում է լավ գիրքը: Ժողովուրդը հիմա գոնե թերթ կարդար: Սակայն 1500 տարի գիր ունեցող երկրիս բնակիչները այժմ մեծամասամբ լուրջ թերթեր չեն կարդում, այլ միայն ժամանցային, զանազան ՙաստղերի՚ մասին, կամ լոկ հեռուստատեսային ծրագրերով մամուլ: Սրանք էլ մտածողության համար առատ սնունդ տալ չեն կարող: Հիմա մարդուն ճանաչելու գործը հեշտացել է. հենց մեկը սկսում է խոսել, երկու բառ հազիվ ՙիրար կապել՚, հասկանում ես' ով է նա, ում հետ գործ ունես: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |