Главная »
2009 » Հուլիս » 30 » Երեւան գնալու եմ
|
Հարեւաններիցս մեկի աղջիկը, ով արդեն 15 տարեկան է, անկեղծորեն համոզված է, թե Երեւանում բոլոր ապրողները բարեկեցիկ են: Նրա այդ մոլորության պատճառ են հանդիսացել մի քանի հանգամանք: Նախ` երեխան ընդամենը մի քանի անգամ է եղել մայրաքաղաքում եւ ամեն անգամ հարազատները հոգ են տարել, որ նա տեսնի քաղաքի ՙֆասադը՚` տեսարժան եւ ժամանցի վայրերը: Երկրորդ` երկրիս հարուստները եւ նրանց սպասարկող անձնակազմը, սպասարկման օբյեկտները (հյուանոցներ, ռեստորաններ եւ այլն)Երեւանում են գտնվում: Հիրավի, Երեւանը եւ մարզերը տարբեր կյանքով են ապրում: Մինչ Երեւանում իրականացվել կամ իրականացվում է (նայած` թաղամասեր) շրջօրյա ջրամատակարարում,հեռավոր գյուղերում մարդիկ դույլերով կամ էշերով են կրում խմելու ջուրը: Երեւանում տասնյակ հեռուստալիքներ են հեռարձակվում, իսկ գյուղերում` հազիվ մի քանի հատ: Լավ է, որ կառավարությունը ծրագիր ունի գյուղերում աղքատությունը կրճատելու, կենսապայմանները բարելավելու: Սակայն վերջին 15 տարոմ Հայաստանի գյուղական կյանքը էապես չի բարելավվել: Այդ պատճառով է, որ Երեւանում բուհերն ավարտելուց հետո երիտասարդները ամեն կերպ փորձում են մնալ այնտեղ: Գյուղերից սերված աղջիկները ձգտում են դառնալ Երեւանի հարս եւ այդ ձգտման մեջ երբեմն իրենց անարժան մայրաքաղաքի բնակիչների հետ են ամուսնական դաշն կապում: Վերջերս մի հայրենակիցներից մեկը, ով 26 տարի առաջ հարս է գնացել Երեւան, եւ այնտեղ խանութներ ունի, զրույցի ժամանակ ասաց` ՙԵս չեմ ամաչում, որ գյուղում եմ ծնվել՚: Կարծես արդարանում է, մինչդեռ պիտի հպարտանար, որ սահմանամերձ, հերոս գյուղի ծնունդ է: ԱՄՆ-ում այդ երկրի տարբեր ծայրերին եւ մայրաքաղաքում կյանքի պայմանները գրեթե միատեսակ են: Իսկ մեզ մոտ դեռ շարունակվում է խորհրդային վատ ավանդույթը` ամբողջ երկիրն աշխատում է մայրաքաղաքի համար: Հայաստանի հանրապետությունում կարծեմ կարգավիճակով 43 քաղաք կա: Սակայն իրականում Հայաստանում քաղաքը մեկն է: Դա ակնհայտ է նաեւ երեւանյան հեռուստաալիքներով եղանակի տեսության թողարկումների ժամանակ; - - Վաղը քաղաքում սպասվում է անձեւ,- ասում է հաղորդավարը: Թեեւ քաղաքի անուն չի նշում, բայց բոլորն էլ գիտեն, որ խոսքը Երեւանի մասին է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
Категория: Խմբագրական |
Просмотров: 1427 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]