Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:00 "Одноклассники"-ի հմայքներն ու վտանգները | |
Օրերս իմ ծանոթներից մեկը` 16-ամյա տղա, խնդրեց, որ մի քանի ասույթ ՙտրամադրեմ՚, որպեսզի տեղադրի ինտերնետում, իր լուսանկարի մոտ: Դե, ես միշտ ինտերնետում ՙպրպտում եմ՚, որոշ` ինձ դուր եկած ասույթներ ունեմ քաղած, համացանցից վերցրած, որոնցից մի քանիսը տեղադրել եմ իմ էջում: Տվեցի, ծանոթս տեղադրեց, շնորհակալ եղավ: Կայքը`"Одноклассники" : ՙНас 40 000 000!И это не предел!՚ այսպես է գրված"Одноклассники"՚ -ի կայքի 1-ին էջում: 40 մլն մարդ` շուրջ 12 անգամ ավելի, քան Հայաստանի հանրապետության բնակչությունը: Հետաքրքիր կայք է, եթե դրանով այդքան հետաքրքրվում են: Առաջին անգամ այս կայքի մասին լսեցի 2 տարի առաջ: Անկեղծ ասած, ինձ էլ հետաքրքրեց, եւ մինչ օրս օգտվում եմ : Կայքում գրանցված են նաեւ ընկերներս, ընկերներիս ընկերները եւ այլոք: Այնտեղ լավ բաներ կան. շփվում ես ընկերներիդ հետ, տեսնում եւ գնահատում նրանց նկարները, ծանութություններ հաստատում եւ այլն…. Վերջերս ես "Одноклассники" կայքի օգնությամբ գտա Ռուսաստանի ՙկորած-մոլորված՚ քաղաքներից մեկում բնակվող հորաքրոջս ընտանիքը (նրանց երբեք չեմ տեսել), առաջին անգամ տեսա նրանց նկարները: Կայքը շատ հրապուրիչ է սիրահարների համար.նրանք միանալով համացանցին`զրուցում են համեմատաբար քիչ ծախսերով: Զուր չէ ասված`ՙամեն վատի մեջ կա լավ բան, եւ ամեն լավի մեջ կա վատ բան՚, նայած որ կողմից ես նայում՚: "Одноклассники" կայքին նայենք քննադատական հայացքով: Այս 40մլն.- ի մեջ կան նաեւ շատ ՙճարպիկներ՚, որոնք ներկայանում են հմայիչ ու սեքսուալ լուսանկարներով եւ սիրո սարդոստայնն են գցում շատերին: Կամ, երբ անչափահասները կռվում են միմյանց ցածր` 1 գնահատական դնելու պատճառով: Լինում են դեպքեր, երբ ծանոթությունների արդյունքում նոր ծանոթները նույնիսկ ՙամուսնանում՚ են , բայց , որքան գիտեմ, ամուսնացողների մի զգալի մասը մի քանի ամսից բաժանվում է: Պատճառաբանությունը` իրար լավ չեն հասկացել, կամ նկարում ուրիշին են տեսել: Սա դեռ ամենը չէ, վատից վատը կա: Եղել են նաեւ դեպքեր, երբ երիտասարդները կայքում միմյանց չհասկանալու պատճառով իրական կյանքում հանդիպել են, կռվի բռնվել` հանուն իրենց ՙՃՇՏԻ՚: Սակայն այս վտանգներն իմանալով` մենք շարունակում ենք օգտվել համացանցի այդ բաժնից: Որովհետեւ հիշում ենք միայն լավն ու բարին, քանի որ վատը հիշելը տհաճ է: Այսօր այդ կայքից չօգտվող իմ ծանոթների թիվը քիչ է: Նրանք չեն օգտվում երեք պատճառով. 1. Տարիքով մեծ են այն ընդունելու համար: 2. Չեն կարողանում օգտվել համակարգչից եւ ինտերնետից: 3. Չեն ուզում, որովհետեւ վախենում են ՙհիվանդանալ՚. դա նման է թմրամոլությանը` մի անգամ մտնես, էլ չես կարող հրաժարվել ու անտեղի փող ՙկվառես՚: Մուշեղ Գալստյան 9-րդ դասարանի աշակերտ | |
|
Всего комментариев: 0 | |