Главная »
2009 » Հուլիս » 31 » Խորհրդակցությունը` անտառում
14:17 Խորհրդակցությունը` անտառում |
Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ ժողով է կայացել Կողբի գեղատեսիլ անկյուններից մեկում` անտառային ուսուցման ՙԶիկատար՚ տարածաշրջանային կենտրոնի շենքում: Խորհրդակցությանը մասնակցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման խնդիրը`համակարգչային ծրագրի օգնությամբ: Կարծում ենք` ՙԶիկատար՚ կենտրոնն ընտրվել է երկու պատճառով: Նախ` այստեղ համակարգչային լավ բազա, ինտերնետ կա: Երկրորդ` Կողբ գյուղից շուրջ 10 կմ հեռավորությամբ անտառում ժողով գումարելով` բացառվել է լրագրողների մասնակցությունը, այսինքն` համայնքների սեփական եկամուտների հավաքագրման անխմիթար ցուցանիշների հրապարակումը: Սակայն, ինչպես ասում են,մախաթը պարկում չես թաքցնի: Օգոստոսի 7-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կկայանա օգոստոսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների կատարողականի քննարկում: Այս մասի զեկուցումով հանդես կգա Տավուշի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Մարզխորհրդի նիստերը լրագրողների համար բաց են եւ մամուլի ներկայացուցիչների առջեւ կբացվի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վատ վիճակը: Ի դեպ, համայնքների սեփական եկամուտների գանձման ցուցանիշը մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներից է:
Ոսկան Սարգսյան
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1156 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]