Главная »
2009 » Հուլիս » 31 » Ո՞վ է կանգնած խողովակ գողացողների թիկունքում
14:33 Ո՞վ է կանգնած խողովակ գողացողների թիկունքում |
Իավապահները քննություն են կատարում Բերդի տարածաշրջանի Մովսես եւ Վերին Կարմիրաղբյուր գյուղերում ոռոգման ներքին ցանցի խողովակների գողության դեպքի կապակցությամբ: Այս գործով կալանավորվել էին երկու հոգի: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրից է: Երկուսի հանդեպ էլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով, որպես խափանման միջոց, 1-ական միլիոն դրամ գրավ է կիրառվել: Սակայն դատախազությունը բողոքարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 1 միլիոն դրամ գրավ կիրառելու վճիռներից մեկը: Արդյունքում վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսինքն` խողովակ գողացածներից մեկը վերստին կալանավորված է: Մեր տվյալներով, խողովակ հանողների կողմից պատճառված վնասից արդեն վերականգնված է 2.8 միլիոն դրամ: Բերդի սահմանամերձ գյուղերից խողովակ ՙթռցրած՚ անձինք, որպես իրենց հովանավոր`ՙկրիշա՚ , տվել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Սակայն ամեն ինչ կպարզի քրեական գործի քննությունը, որը շարունակվում է: ՙՏեսանկյունը՚ աայս կապակցությամբ լրագրողական հետաքննություն է կատորում:
Ոսկան Սարգսյան
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1156 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]