| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
17:48 2010 ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆԻ ՏԱՐԻ | |
Տավուշի մարզխորհրդի նիստում սահմանամերձ, մարզկենտրոն Իջեւանից 60 կմ հեռավորությամբ գտնվող Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը հայտնեց, որ գյուղը դժվարին վիճակում է գտնվում: Խորհրդային շրջանում տեղի դպրոցում 350 աշակերտ է սովորել, այժմ` 34: Բարեկամավանի գյուղապետն ասաց, որ հեռավոր այս գյուղի նկատմամբ կառավարական մակարդակով ուշադրություն է հարկավոր: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կրկին կայցելի Տավուշի մարզ, կլինի Բարեկամավանում, տեղում կքննարկվեն գյուղի խնդիրները: Արմեն Գեւորգյանի խոսքերով, Տավուշի մարզի հեռավոր, դժվարին խնդիրներ ունեցող սահմանամերձ մեկ այլ համայնքի` Չինարիի խնդիրները լուծելու ուղղությամբ տեղաշարժ կա:-Այս տարին կարող ենք հայտարարել Բարեկամավանի տարի, - եզրափակեց Արմեն Գեւորգյանը: Ո.Ս. | |
|
| |
| Всего комментариев: 0 | |