Главная »
2009 » Սեպտեմբեր » 14 » 500 հիվանդ եւ ոչ մի բժիշկ
16:06 500 հիվանդ եւ ոչ մի բժիշկ |
Վերջին 20 տարում, կապված քաղաքական ու տնտեսական ցնցումների, սահմանագոտում պատերազմական իրադարձությունների հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանում ավելացել է հոգեկան հիվանդների թիվը: Նոյեմբերյանի տարածքում հաշվառված է 480-500 հոգեկան հիվանդ, սակայն ոչ մի հոգեբույժ չկա: Ալվարդ Բաղինյանը եւ Նունե Հակոբյանը մասնագիտությամբ նեւրոպաթալոգներ են, նրանք կես դրույքով նեւրոպաթալոգ, քառորդ դրույքով հոգեբույժ են աշխատում: Ալվարդ Բաղինյանն ասաց, որ նոյեմբերյանցի քիչ երիտասարդներ են ընտրում հոգեբույժի մասնագիտությունը, նրանք էլ բժշկականն ավարտելուց հետո էլ գերադասում են մնալ եւ աշխատել Երեւանում: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը Նոյեմբերյանի տեղական հեռուստաընկերության եթերով հոգեբույժի մասնագիտություն սովորող երիտասարդներին հորդորեց ուսումն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի եզերք ու աշխատել ըստ մասնագիտության:
|
Категория: Առողջապահական |
Просмотров: 1259 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]