| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
22:23 Աչաջրում` լարված մրցակցություն | |
Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում` Աչաջուրում` համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 40 (կետրոնը` Նոյեմբերյան) եւ 41 (կետրոնը` Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներից տեղեկացա, որ ընտրությունները բնականոն են ընթացել, առանց խախտումների: Բերդավանում ընտրողները քվեարկությանը շատ պասիվ են մասնակցել. գյուղի մի ընտրատարածում քվեարկությանը ներկայացել է ընտրողների 20, մյուսում` 15 տոկոսը:Աչաջրում համայնքի ղեկավարի 5 թեկնածուներից առավել` 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը: Նրանից 9 ձայն պակաս է ստացել գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, անճշտությունների թիվը` 10: Նոյեմբերի 23-ին թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կատարել է ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում եւ վավերացում: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ ստացվել են Աչաջրի գյուղապետի թեկնածուներ Էդվարդ Խոջայանի եւ Համո Գեւորգյանի վստահված անձանց բողոքը ընտրության արդյունքների վերահաշվարկ կատարելու վերաբերյալ: Նոյեմբերի 24-ի առավոտյան այս կապակցությամբ կկայանա թիվ 40 ԸԸՀ հանձաժողովի նիստ, որը կորոշի` վերահաշվարկ կատարել, թե` ոչ: Նիստին կմասնակցի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |