Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Մայիս.02, 12:53
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 3 » Աչաջրում հանրապետականները իրար հետ մրցակցելու են
23:34
Աչաջրում հանրապետականները իրար հետ մրցակցելու են
Նոյեմբերի 22-ին Տավուշի  մարզի Աչաջուր գյուղում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ  Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր եւ Չորաթան գյուղերում` ավագանու ընտրություններ:  Տավուշի մարզի թիվ 40(կենտրոնը` Նոյեմբերյան) եւ  թիվ 41(կենտրոնը` Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն  գրանցել են թեկնածուներին:  Իջեւանի տարածաշրջանի   ամենամեծ գյուղում` 4360 բնակիչ ունեցող Աչաջրում համայնքի ղեկավարի թեկնածուները  5-ն են: Բացի գործող համայնքապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանից, այդ պաշտոնին հավակնում են  նախկին համայնքապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը, ՀՀԿ անդամ, Տավուշի մարզպետարանի առաջատար մասնագետ Աղաբեկ Գալստյանը, Աչաջրի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Յուրի Միրզոյանը եւ անկուսակցական Էդվարդ Խոջայանը( գրանցման ցուցակում նրա զբաղմունքի մասին նշում չկա): ՀՀԿ երկու անդամներ(որից մեկը` մարզպետարանի աշխատող) , գործող գյուղապետ եւ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար` թեկնածուների նման կազմը հետաքրքիր է դարձնում այս ընտրությունը: Նշենք, որ մարզկենտրոն Իջեւանում շատ հիմնարկությունների ղեկավարներ ծննդով աչաջրեցի են եւ հավանաբար նրանք այս կամ այն կերպ կսատարեն թեկնածուներին:  Ավագանու տեղերի համար ընտրապայքարը թեժ է լինելու  սահմանամերձ  3 բնակավայրերում` Բերդ քաղաքում, Բերդի տարածաշրջանի  Վերին Կարմիրաղբյուր  եւ  Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում: Բերդ քաղաքում ավագանու 11 տեղին հավակնում է 20 թեկնածու , որոնց մեջ շատ են պաշտոնյաները` ՙԲերդի բուժմիավորում՚ ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արամ Հարությունյանը, ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ Տավուշի տեղամասի պետ, անկուսակցական Արթուր Երկանյանը, Բերդի ավտոկայարանի տնօրեն, ՕԵԿ անդամ Գեւորգ Քոսակյանը, ՙՎՏԲ՚ բանկի Բերդի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Տիգրան Ավալյանը, ՙԱրդշինինվեստբանկի՚ տեղի մասնաճյուղի կառավարիչ, ՀՀԿ անդամ Վիկտոր Հարությունյանը, Բերդի թիվ 3 դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ  Արթուր Մելիքյանը, թիվ 1 դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Արտուշ Վիրաբյանը, ՙՀայփոստի՚ Բերդի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Արթուր Ներսիսյանը եւ այլոք: 3355 բնակիչ ունեցող  Այգեհովտի ավագանու 11 տեղին հավակնում են 14 թեկնածու: Նրանց մեջ է նաեւ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը: Վերին Կարմիրաղբյուրում ավագանու 7 տեղին հավակնում է 11 թեկնածու, որոնց մեծամասնության անվան դիմաց    գրված է` ՙչի աշխատում՚: Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում ավագանու 5 տեղին հավակնում է 6 , նույն տարածաշրջանի Բերդավանի ավագանու 11 տեղին` 11 թեկնածու: Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղում ավագանու 7 տեղերը ամբողջությամբ չեն լրացվի. թեկնածուները 5 –ն են, Իջեւանի տարածաշրջանի Ենոքավանում ավագանու 5 տեղի համար գրանցվել է  4 թեկնածու:
 Թեկնածուների մեծամասնությունն անկուսակցական է, իսկ կուսակցական թեկնածուների զգալի մասը հանրապետական կուսակցության անդամ է, կան ՕԵԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ անդամներ, ավագանու մեկական թեկնածու ունեն Հայաստանի կոմկուսը եւ ՄԻԱԿ-ը:  ՀԿ-ների համար  լավ առիթ  կա միջազգային դոնորներին գենդերային թեմայով  գրանտային ծրագիր ներկայացնելու . համայնքապետի եւ ավագանու ընդհանուր թվով 76 թեկնածուներից ընդամենը 5-ն է կին:

Категория: Լուրեր | Просмотров: 1060 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис