Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
23:12 ԱՉԱՋՐՈՒՄ՝ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ | |
Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նոյեմբերի 22-ին կայացել են համայնքապետի ընտրություններ: 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, հանրապետական Համո Գեւորգյանը, 721 ձայն՝ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, մեկ այլ հանրապետական՝ Աղաբեկ Գալստյանն էլ 430 ձայն է ստացել, մյուս թեկնածուները՝ ավելի քիչ: Տեղեկացրել ենք նաեւ անճշտությունների քանակը՝ 10 է, ավելի, քան առաջին եւ երկրորդ տեղերի ձայների տարբերությունը: Երեկ առավոտից Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային հանձնաժողովում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, անդամ Համլետ Աբրահամյանի եւ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանի մասնակցությամբ վերահաշվարկ է եղել եւ արդյունքում պարզվել է, որ Համո Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի ձայների տարբերությունը ոչ թե 9, այլ՝ 10 քվե է, իսկ անճշտությունների քանակը՝ 12: Ըստ հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանի, 21 օր անց Աչաջրում նոր ընտրություն կլինի: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |