Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
16:20 Ադրբեջանի նախարարը գիշերը "Հայոց բերդն" էր կարդում, սիրահարված էր հայ աղջկա | |
![]() Ջուջեւանցիները վկայում են են, թե անասնապահ, 8-ամյա կրթությամբ Մահուզարն ինչ հափշտակութ- յամբ էր կարդում մեր պատմավեպերը եւ հուզվում: -Շահինը ռուսերեն էլ լավ էր սովորում, գեղեցիկ ձեռագիր ուներ, -հիշում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Մանվելյանը: Ադրբեջանի ապագա նախարարը շատ պատվախնդիր էր: -Մի ամգամ կարմրած, ուռած աչքերով դասի էր եկել,-հիշում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը: Նախանձել էր, որ իր դասընկերներն արդեն կարդացել էին Ստեփան Զորյանի ՙՀայոց բերդը՚ եւ ողջ գիշերը չէր քնել, վեպն ընթերցել էր: Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից, այս առումով շահեկանորեն տարբերվելով Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի ցեղակիցներից, ովքեր կենցաղի մեջ մաքրության խնդրում թերանում էին:Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ ՙԺիգուլի-2106՚ էին գնել, որը Շահինն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը միայն ադրբեջաներեն էին խոսում: -Երբ Մահուզարի մայրը հյուր էր գալիս Մուստաֆաեւների տուն, այստեղ հաց չէր ուտում, ասելով, որ նրանք խոզի միս են ուտում,-վերհիշում է Վալերիկ Վարդանյանը: 1986թ., երբ ապագա նախարար Շահինի ավագ քրոջը` Լալազարին ամուսնացնում էին Նոյեմբերյանի Այրում ավանում բնակվող հայ մոր եւ ադրբեջանցի հոր զավակի հետ, Մուստաֆաեւները որոշել են հարսանիքը հայկական ձեւով, առանց ՙկալիմի՚ անել: Սակայն Ղազախի շրջանի նրանց հարազատները սպառնացել են այդ դեպքում նրանց հետ կապերը խզել, ինչի հետեւանքով հարսանիքը ադրբեջանական ավանդույթով է անցկացվել, եւ Մուստաֆաեւները հարսնացուի համար գլխագին են գանձել: Բնավորությամբ ինքնամփոփ, սակայն համեստ ու աշխատասեր Շահինը սիրահարվել էր կիրովականցի մի հայ աղջկա: Մուստաֆաեւները կողմնակից էին իրենց տուն հայ հարս բերելու, սակայն չէին ցանկանում իրենց աղջիկներին հայերի հետ ամուսնացնել: Միջնակարգը գերազանց ավարտելուց հետո Շահինն ընդունվել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով չի հասցրել ավարտել, Երեւանում մինչեւ 4-րդ կուրսն է սովորել, բուհն ավարտել է Մոսկվայում, Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում: Վարդանյանների հետ ադրբեջանցի ընտանիքի կապը շատ ջերմ է եղել, Նոյեմբերյանի Գիժսար հեռավոր ամառանոցում նրանց երեխաները նույն քոլիկում են քնել: Սակայն Սումգայիթի ջարդերից հետո Ջուջեւանում միակ ադրբեջանական ընտանիքի եւ գյուղի բնակիչների միջեւ հարաբերությունները սառել են: -Սումգայիթից հետո ինձ տեսնելիս Շահինը մշտապես փոխում էր ճանապարհը, խուսափում էր հանդիպումից- ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը: Մահուզարը սկզբում դատապարտել է Սումգայիթում հայերի կոտորածը` անհանգստանալով, թե ինչ կարող է պատահել իրենց ու իրենց կառուցած տան հետ: Ջուջեւանում, սակայն, հիշում են նաեւ, որ Մահուզարն այդ ժամանակ հայերի եւ մյուս կողմից ադրբեջանցիների ու թուրքերի քանակը համեմատելով ասել էր` ՙԴուք` հայերդ քիչ եք, մի բուռ կուտ եք՚: Դպրոցում աշակերտներին հանձնարարված էր Թուրքիայի վերաբերյալ գրավոր առաջադրանք: Աշակերտներից մեկը Թուրքիան փոքրատառով է գրել,Շահինի կրտսեր քույրը` Գյուլնարան , ի նշան բողոքի, փոքրատառով է գրել Հայաստան անունը: Սակայն, Մուստաֆաեւ ընտանիքի անդամները վիրավորվում էին, երբ ջուջեւանցիները նրանց, սովորույթի համաձայն, թուրք էին կոչում: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին, գյուղի մի քանի երիտասարդներ Մուստաֆաեւների ընտանիքին խորհուրդ են տվել հեռանալ Ջուջեւանից: Նույնիսկ օգնել են ամբողջ ունեցվածքը տրակտորին բարձելու: Գյուղի սովխոզն էլ գնել է նրանց տունը, ինչը եւս օգնություն էր ադրբեջանցի ընտանիքին: Ազերի ընտանիքը ոչ մի արժեքավոր բան չի թողել, նույնիսկ իրենց գոմի դուռն է տարել Ադրբեջան: Գինի ստանալու համար իրենց արդեն ճզմած խաղողն էլ, որ տեղացիները վրացական ձեւով ՙճաճա՚ են ասում, չեն թափել, այլ տեղափոխել են Ղազախի Բաղանիս-Այրում գյուղ` դրանից օղի թորելու: Մուստաֆաեւ ընտանիքը Ջուջեւանից լավ հուշեր ունի: 1990թ. Գյուլնարան սովորում էր Մոսկվայում եւ այնտեղից բացիկ է ուղարկել Վալերիկ Վարդանյանի ընտանիքին, որով հետաքրքրվել է վերջինինս երկու զավակների, ինչպես ինքն է անվանել` ՙգիժ թողլիների՚ մասին: 1990-ականներին Ադրբեջանի հարկային ոլորտում սկսվել է Շահին Մուստաֆաեւի կարիերան: Ջուջեւանցիները լսել են, որ իրենց նախկին համագյուղացին հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հատուկ նշանակության ջոկատի կազմում կռվել է Հայաստանի դեմ: -Մի կողմից հպարտանում եմ, որ մեր դպրոցի աշակերտը նման հաջողությունների է հասել, մյուս կողմից ափսոսում... ասում է Վալերիկ Վարդանյանը: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ WS | |
|
Всего комментариев: 1 | |
| |