Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
20:21 Աֆրիկյան ժանտախտի վերադարձը | |
![]() 2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: Երկու տարի առաջ շատերը դժգոհեցին պետության կողմից հատկացված փոխհատուցումից: Դժգոհ մնացին, որովհետեւ համայնքներում ստեղծված հանձնաժողովները անասունների մի մասը դուրս էր թողել սատկած կամ հարկադիր ոչնչացրած կենդանիների հաշվառման ցուցակներից, մի մասի տերերն էլ չհավատալով, որ պետությունը գոնե մասամբ կփոխհատուցի իրենց անասունների կորուստը, սատկած խոզերը հաշվառման չէին ներկայացրել կամ ուշ էին ներկայացրել: Հիմա աֆրիկյան ժանտախտը ՙվերադարձել է՚ Տավուշ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ ![]() Ն. Գիշյանի խոսքերով` Լճկաձոր, Արճիս, Բագրատաշեն համայնքներում համաճարակը կարծես մարում է. վերջին դեպքը գրանցվել է մարտի 7-ին, իսկ Կողբում եւ Նոյեմբերյան քաղաքում համաճարակը շարունակում է տարածվել: Բագրատաշենի ենթաշրջանում հիվանդության աճ չի նկատվում, որովհետեւ այստեղ խոզերը փակ տարածքում` անասնագոմերում են պահվում: Կողբում եւ Նոյեմմբերյանում, անասունները թափառում են, այդ պատճառով էլ վարակը տարածվում է: Այցելեցի Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում գտնվող կարանտինի կետ, որը գործում է մարտի 5-ից: Քաղաքի մուտքի մոտ մի վագոն-տնակ է դրված: Կարանտինի կետը պետք է արգելի առանց անասնաբույժի տեղեկանքի այդ տարածաշրջանից մսի, մսամթերքի, կաթնամթերքի, անասնակերի տեղափոխումը: Հերթապահող խմբի մեջ անասնաբույժ է ընդգրկված, ում պարտականությունների մեջ է մտնում նաեւ ճանապարհին փռած գորգերի ախտահանումը: Ծանր բեռնատարների շարժից քարշ ընկել, պատառոտվել էր գորգի մի մասը: Կարանտինի կետում ես Նոյեմբերյանի պահակապարեկային ծառայության մեկ եւ հանրապետական ոստիկանության երկու ծառայող տեսա: Նրանցից կոչումով ավագը բջջային հեռախոսով կապվելով իր վերադասի հետ` հրաժարվեց լրագրողիս հարցազրույց տալ: Լրագրողի ներկայությունը ոստիկանների վրա ազդեցություն գործեց: Նրանք, որ մինչ այդ պասիվ կանգնած էին, սկսեցին անխտիր ստուգել քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաների բեռնախցերը: Նորիկ Գիշյանին հարցրի, թե ինչու՞ կարանտինի կետում անասնաբույժ չկա: -Կողբի անասնաբույժը պիտի հերթապահեր, Կողբը բաժանված է 3 հատվածի, գյուղում 3 անասնաբույժ կա` մեկը գյուղապետարանի, երկուսը` Նոյեմբերյանի անասնաբուժական տեղամասի աշխատողն են համարվում: Առավոտյան նրանք գյուղում շրջայց են կատարում: Դրա ավարտից հետո անասնաբույժը շուտով կլինի կարանտինի կետում: Աֆրիկյան ժանտախտի վարակի աղբյուրի մասին տարբեր կարծիքներ կան: Ոմանք կարծում են, որ դա անասնակերի հետ է կապված,ուրիշներն էլ պնդում են, թե վարակը 2007-ից է մնացել: Անցյալ տարի կենդանիների մեծ շարժ է եղել, անտառում առատ կեր կար, մեծ քանակությումբ խոզեր ունեցողները դրանք սարեր տեղափոխեցին: Գարնանն էլ, խոզերի ծնի ժամանակ դրանց վերադարձրին համայնքներ: -2007թ. անտառներում մեծ թվով խոզեր սատկեցին, սակայն հնարավոր չեղավ անտառներն ախտահանել: Սատկած կենդանիների մամինները մնացին չորացած տերեւների` խաշամի տակ: Ես այն կարծիքին եմ, որ վարակն եկավ մեր անտառներից, -ասում է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետը: Մարզի համայնքներից մեկի ղեկավարը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ կառավարությունում ի սկզբանե տեղյակ են եղել են, որ խոզերի համաճարակն աֆրիկյան ժանտախտ է, սակայն ցանկացել են դասական ներկայացնել, որպեսզի հետագայում պետության կողմից խոզատերերին փոխհատուցում չտրվի: Իսկ բնակչությանն ավելի շատ իրենց կորուստներն է հուզում: Նոյեմբերյանցի Սարգիս էլիզբարյանը 21 խոզի, Կողբի բնակիչ Մարտիկ Աբովյանը 14 խոշոր խոզի կորուստ է ունեցել: Խոզատերերի զգալի մասը կենդանիները եւ անասնակերը Նոյեմբերյանի բանկերից վերցված վարկերով է գնել եւ հիմա կանգնած է ՙկոտրած տաշտակի՚ առաջ: - Կառավարությունը կորոշի` փոխհատուցում տրամադրել կամ չտրամադրել, մեր գործը տեսչական է, որպեսզի ժամանակին ախտորոշվեն հիվանդ անասունները, հանձնաժողովները գրանցեն անկված եւ հարկադիր ոչնչացված անասունները,- ասում է Ն. Գիշյանը: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |