Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
19:13 Ամոթ է | |
Անցյալ տարի ՙԱռավոտը՚ գրեց Գոշ տանող ճանապարհին քարաթափի մասին, որը փակել է գյուղ մտնող ճանապարհի կեսը: Այս ժամանակ ինձ զանգահարեց ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարը եւ հետաքրքրվեց քարաթափի տեղի մասին: Հետո նախարարությունը ՙԱռավոտում՚ պարզաբանում տպագրեց , ու նշված էր, թե քարերը ճանապարհից հեռացնելու համար հատուկ տեխնիկա է հարկավոր: Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը հայտնեց, որ քարերը երկու տարի առաջ են թափվել, դրանք այն ժամանակ ամբողջությամբ ծածկել են ճանապարհը: Գոշեցիները իրենց ուժերով ազատել են ճանապարհի կեսը: Ինչ վերաբերում է ճամփան քարերից մաքելու համար հատուկ տեխնիկայի առկայությանը... Բավական է կես ժամով փակել ճանապարհը, խոշոր քարակտորների մեջ պայթուցիչ գործարկել, կտորներն էլ լցնել ձորը: Քարագործ մի վարպետը մի քանի օրում ՙպապական ձեւով՚` սեպերով, լոմով եւ գուրզով կարող է մասնատել, կտոր-կտոր անել բոլոր ժայռաբեկորները: Պետբյուջեից ճանապարհը սպասարկող հիմնարկությանը ամեն տարի գումարներ են տրվում: Ճանապարհի կեսը փակ լինելը մեքենաների երթեւեկն այս հատվածում վտանգավոր է դարձնում, մանավանդ ձմռան այս օրերին: Երկու տարի նույն վիճակն է, մինչդեռ ամեն տարի ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական թանգարան-արգելոց է այցելում 100 հազար տուրիստ, որոնց մեծ մասն արտասահմանցիներ են: Ի՞նչ կմտածեն նրանք...
Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |