Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Դեկտեմբեր.03, 21:03
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 7 » ԱՌԱՅԺՄ ԿԱՐՄԻՐ ԼՈԻՅՍ ԱՅՐՈւՄ ԿԱՅԱՐԱՆՈւՄ
22:54
ԱՌԱՅԺՄ ԿԱՐՄԻՐ ԼՈԻՅՍ ԱՅՐՈւՄ ԿԱՅԱՐԱՆՈւՄ
null
Մի քանի տարի չէի եղել Այրում կայարանում, ուստի լրագրողիս առավել տեսանելի էին փոփոխությունները: Հանրապետության մուտք հանդիսացող երկաթուղային կայարանում սանիտարական հսկողության նոր, միահարկ շենք է կառուցվել, սկսվել է մաքսային կետի շենքի շինարարությունը: Կայարանի առաջին գծի ռելսերի փայտյա կոճղերը փոխարինվել են բետոնյա կոճղերով: Փոփոխություններն սկսվել են  2008-ի ամռանից, երբ Հայաստանի երկաթուղին հանձնվել է ռուսների հավատարմագրային կառավարմանը` ընդգրկվելով ՙՀարավ-կովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ կազմում: Այրում-Երեւան երթուղու էլեկտրագնացքը  2 հատ նոր` յուրաքանչյուրը 6 վագոնանոց շարժակազմով է համալրվել: Այրումի կայարանապետ Սամվել Օհանյանն ասում է, որ անցյալ տարի փոխվել են կայարան մտնող 3 գծերը, վերջին` 4-րդ գծի փոխարինումը հիմա է կատարվում: 2009թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին կայարանում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել: Սակայն միշտ չէ, որ փոփոխությունը արդիականացում է նշանակում: Այրումցի երկաթուղայինները մատնացույց արին կայարանի առաջին գծում ՙնորացված՚ ռելսերը, որոնք կողքերից բավական մաշված են: Դրանք տարիներ շարունակ ինտենսիվ օգտագործվել, ուրիշ տեղից են հանվել: Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտն ավարտած կայարանապետը տեղացի է, նա անցյալ դարի 90-ական թվականներին մեծ գործ է արել Հայաստան մտնող գնացքները ժամանակին եւ անխափան ընդունելու համար: Այրում կայարանում իմ գտնվելու ժամանակ, մեկուկես ժամվա ընթացքում լռություն էր. գնացքների շչակների ձայն չէր լսվում, կայարանի մուտքի լուսացույցում միայն կարմիր լույս էր վառվում: Սա երկու պատճառ ունի` ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ ավանդաբար տարեսկզբին առկա գործարար պասիվությունը: Կայարանապետի սենյակում անընդհատ հնչում էր հեռախոսազանգը, Սամվել Օհանյանը հեռախոսով պարզաբանում էր պահանջում ՙԵրեւան՚ կայարանի ինչ-որ աշխատողից, ում կողմից սարքին գնահատված սառնարան-վագոնը սահմանին` Վրաստանի Սադախլո կայարանում անսարք էր ճանաչվել, քանզի բացակայել են վագոնի ռետինե հատակն ու ալյումինե միջնորմը: Կայարանապետն ասաց, որ 2008-ի համեմատ 2009-ին 91-ով պակասել է Հայաստան մտնող գնացքների թիվը, նախորդ տարա համեմատ Այրում կայարան պակաս են մտել ընդհանուր 290 հազար 700 տոննա քաշով վագոններ: Պակասել է նաեւ Հայաստանից բեռների արտահանումը. խիստ նվազել է ցեմենտի հայկական 2 գործարանների արտադրանքի առաքումը Վրաստան: Ներկայումս գործում է քաղաքացիական երկու գնացք` Գյումրի -Այրում էլեկտրագնացքը եւ Թբիլիսի-Երեւան մարդատարը: Գյումրի-Երեւան էլեկտրագնացքն ավելի քան 500 նստատեղ ունի, այս գնացքով են ժամանում Այրում կայարանում աշխատող, հանրապետության այլ վայրերում բնակվող երկաթուղայինները: Հիմա էլեկտրագնացքը չի լցվում, իսկ ամռան ամիսներին այն լեփլեցուն է: Դեբեդի հովտի արեւահամ պտուղը հիմնականում դրանով է տեղափոխվում Վանաձոր, Գյումրի: Այրում-Գյումրի երթուղու տոմսի արժեքը 1000 դրամ է: Երեւան-Թբիլիսի գնացքը գործում է կենտ օրերին, ընդհանուր վագոնով Այրումից Երեւան հասնելու համար 1300, պլասկարտով` 2300, կուպեով` 3600 դրամ պիտի վճարես: Այրումի կայարանապետը համեմատաբար թանկ գները բացատրում է այն հանգամանքով, որ այս գնացքը միջազգային է: Երկաթուղին ռուսական կողմին հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո երկաթուղայինների աշխատավարձը որոշ չափով աճել է: Երկաթուղային գերդաստանում ծնված ու մեծացած Այրում կայարանի հերթապահ Ժորա Խաչատրյանը 3 օրը մեկ, շուրջօրյա աշխատանքի դիմաց 45 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Կայարանապետն էլ այս առնչությամբ ավելացնում է, թե Ժորան աշխատավարձին հավելյալ պարգեւատրումներ է ստանում` ընդամենը 70 հազար դրամ:

null
Հանրապետության երկաթուղային մուտք հանդիսացող Այրում կայարանը չլուծված սանիտարական հիմնահարց ունի: Որքան էլ տարօրինակ հնչի, հիմնահարցն առաջացել է անցյալ տարի սանիտարական հիմնարկության` ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Այրում-Ջիլիզայի սանիտարական-կարանտինային կետի գործարկումով: Երկրորդ հարկում գտնվող կայարանապետի սենյակի տակ, դեպի հանդիպակաց սարի դարավանդի այգիները, կոյուղաջրի փոսալճակ կա: Նույն պատճառով կոյուղաջրի փոս է գոյացել նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում: Մինչ այդ էլ կայարանի բնակելի 5 շենքերի (այստեղ 28 ընտանիք է ապրում, որոնց անդամներն աշխատում են երկաթուղում) եւ կայարանի տարածքում գործող հիմնարկությունների կոյուղաջրերի հեռացումը բնականոն չէր ընթանում: Սակայն այս շենքի շահագործումից հետո կայարանի տարածքի կոյուղագիծը նախկինի նման Դեբեդ գետ ուղղվելու փոխարեն շրջվեց դեպի կայարան: 2008թ. աշնանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է Այրում կայարանում, տեսել հակասանիտարական վիճակը: Այրումի կայարանապետ Սամվել Օհանյանի խոսքերով` այստեղ ամռանը կոյուղաջրի հոտը խեղդում է, հնարավոր չի լինում իր աշխատասենյակի պատուհանը բացել: Սամել Օհանյանը տեղեկացնում է, որ կայարանի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը իրականացնում է ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ ՙՆոյեմբերյան՚ ենթատեղամասը, որը նույն ընկերության ՙՍեւան՚ մասնաճյուղի կազմում է:

nullՀավելենք, որ Այրում կայարանում գործում է հասարակական զուգարան` Դեբեդ գետի վրա: Արտաթորանքն էլ ուղիղ գետն է լցվում: Երկաթուղով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, հյուրերը Հայաստանից առաջին տպավորություններն այստեղ են քաղում: Հակասանիտարական վիճակի պատճառով դրանք ամենեւին էլ հաճելի չեն:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1658 | Добавил: qamut | Теги: Երեվան-Թբիլիսի, գնացք, կայարան, Այրում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис