Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:12 "Արարատի" վետերանները` Իջեւանում | |
Անցյալ տարի գործարկվեց Իջեւանի ՙԱրնար՚ ֆուտբոլային մարզադաշտը: 2008թ. այստեղ կայացավ հանրապետության գավաթի խաղարկության եզրափակիչը: Վերջերս այս մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Տավուշի մարզի առաջնությունը, մրցանակակիր թիմերին պարգեւներ հանձնեցին ՀՀ նախագահի խորհրդական, հանրահայտ Յուրի Վարդանյանը եւ Խորեն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 8-ին ՙԱրնար՚ մարզադաշտում հանդիպեցին ՙԱրարատի՚ եւ Իջեւան քաղաքի վետերանները: ՙԱրարատ-73՚ թիմից մրցավեճին մասնակցում էին Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ինչպես նաեւ` ՙԱրարատի՚ վետերաններ Խորեն Հովհաննիսյանը, Բաբկեն Մելիքյանը, Տիգրան Գսպեյանը, Սերգեյ Հայրբաբամյանը եւ ուրիշներ: Յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե էր: ՙԱրարատի՚ վետերանները չնայած տարիքին, ավելորդ քաշին` գնդակի տիրապետման լավ տեխնիկա էին ցուցադրում: Գրեթե իր երբեմնի խաղն էր ցուցադրում Խորեն Հովհաննիսյանը, ում հարվածներից հետո առաջին խաղակեսում երկու անգամ գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդում Խորեն Հովհաննիսյանը 3 գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Իջեւանի թիմի կազմում 2 գոլ խփեց Արամ Վարդանյանը: Նա երեւանցի է, պարզապես համալրել էր Իջեւանի թիմը: Սակայն իջեւանցիների լավագույն ֆուտբոլիստը ժամանակին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած Գուրգեն Հարությունյանն էր, ով գրոհների կազմակերպիչն էր:ՙԱրարատի՚ վետերանների թիմը ընկերական խաղում հաղթեց 3:2 հաշվով: Մրցավարը ֆուտբոլի նվիրյալ, Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ ժորա Մարտիրոսյանն էր: Ի դեպ, ներկա ֆուտբոլասերների համար հանդիպումը կենդանի հումորով, իրեն հատուկ աշխույժ ոճով մեկնաբանեց Սուրեն Բաղդասարյանը: Օրինակ, երբ իջեւանցի վետերաններից մեկի հարվածից հետո գնդակը մեծ բարձրությամբ ընթացավ դարպասի վրայով,Բաղդասարյանը արձագանքեց. ՙԳնդակը սլացավ դեպի Իջեւանի բարձր լեռները՚: Հանդիպումից հետո մեզ հետ զրույցում հայտնի մեկնաբանն ասաց, որ հայկական ֆուտբոլի զարգացման, ուժեղ հավաքական ունենալու համար անհրաժեշտ է, որ մարզերում էլ լինեն մարզադպրոցներ, մանկապատանեկան թիմեր, անցկացվեն առաջնություններ: Ինչու՞ այսօր Հայաստանում ֆուտբոլը նահանջ է ապրում, մեր ազգային ընտրանին պարտություններ է կրում: Այս հարցին Սերգեյ Պողոսյանը պատասխանեց, թե ֆուտբոլիստը պիտի ամբողջությամբ նվիրվի խաղին, հոգի ներդրի, հավաքականի խաղացողն էլ ՙթասիբ՚ պիտի ունենա, քանի որ երկրի եւ ազգի պատիվն է պաշտպանում: Ինչն այսօր, ցավոք, բացակայում է: Խորեն Հովհաննիսյանն ասաց, որ տպավորված է իր բարեկամ, իջեւանցի գործարար Արծրունի Ղալումյանի աշխատանքից, ով նման բարձրորակ մարզադաշտ է կառուցել: Խորենն արդեն 2 տարի Հունաստանում է ապրում: Հարցրի որդու` Ժորիկի մարզական գործերի մասին: Հունական ՙՕլիմպիակոսը՚ նրան վարձավճարով հանձնել է երկրորդ լիգայի թիմերից մեկին: ժորիկ Մարտիրոսյանի թիմն ընթանում է առաջին տեղում, ինքն էլ 5 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |