Главная »
2010 » Հունվար » 27 » Բյուջեի մեծ մասը` լրավճար
12:53 Բյուջեի մեծ մասը` լրավճար |
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների բյուջեի ՙառյուծի բաժինը՚ պետական լրավճարն է: Վերին Ծաղկավանի համայնքապետ Արթուր Ղազարյանի վկայությամբ 1100 բնակիչ ունեցող համայնքի այս տարվա բյուջեն շուրջ 13 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը կազմում է 10 միլիոն:Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ 2030 բնակիչ ունեցող համայնքի 26 միլիոն 33 հազար դրամ բյուջեից պետական լրավճարը 17 միլիոն 310 հազար է: Բերդ քաղաքին հարակից , 1840 բնակիչ ունեցող Թովուզ գյուղի, որը վերանվանվել է Տավուշ գյուղ, 27 միլիոն դրամ բյուջեից 17 միլիոնը պետբյուջեից դոտացիա է: Երեւանից զգալի հեռավորությունը, տրանզիտ ճանապարհներից կտրվածությունը, վերամշակող ձեռնարկությունների գրեթե բացակայությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակիչներին հնարավորություն չեն տալիս իրացնելու գյուղատնտեսական մթերքները, ինչ պատճառով համայնքների սեփական եկամուտները այդքան նվազ են:
Ոսկան Սարգսյան |
Категория: Լուրեր |
Просмотров: 1252 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]