Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
23:02 Բյուջեն դժվարությամբ է հավաքագրվում | |
Տավուշի մարզի 62 համայնքների 2009թ. տեղական բյուջեների տարեկան եկամուտների ընդհանուր գումարը նախատեսված է 1 միլիարդ 905.8 միլիոն դրամ: Դրա մեջ սեփական եկամուտները նախատեսվել են 607.2 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի 31.9 տոկոսը: Սակայն այս գումարն էլ դժվարությամբ է հավաքագրվում: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանից տեղեկացա, որ նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 81 տոկոսով: Գույքահարկը գանձվել է նախատեսվածի 95.1, հողի հարկը 76.6 տոկոսով: Մարզի 4 տարածաշրջաններից ամենավատ ցուցանիշը Նոյեմբերյանում է, ուր 10 ամիսներին հողի հարկը գանձվել է պլանավորվածի 61.5, գույքահարկը` 76.6 տոկոսով:
Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |