Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:35 ԴԵԲԵԴԻ ԹՈւՆԱՎՈՐՈւՄԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈՒՄ Է | |
ՄՈԽՐԱԳՈւՅՆ ԴԵԲԵԴ Ամեն առավոտ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից արտանետումների պատճառով Դեբեդ գետը մոխրագույն տեսք է ստանում: Այրում քաղաքի բնակիչների խոսքերով` այդ արտանետումները շարունակվում են մինչեւ կեսօր: 2008թ. օգոստոսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Պտղավան այցի ժամանակ այգեգործները հարց էին բարձրացրել դեղձի այգիները սնուցող Դեբեդի ջրի աղտոտման վերաբերյալ: Այն ժամանակ փոխնախարարն ասաց, որ Դեբեդի ջուրը Երեւանում լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար գյուղնախարարությանը հանձնարարական է տրված , որ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու գործարանների կողմից Դեբեդ նետվող արտանետումների նկատմամբ: Արմեն Գեւորգյանը կարծիք էր հայտնել, որ շուտով կգտնվի հարցի լուծումը: -Դեռ Թեղուտը չեն գործարկել, բա որ այն աշխատի,գետի վիճակը ի՞նչ է լինելու,- ՙԱռավոտի՚ թղթակցին գանգատվեց Այրումի բնակիչներից մեկը: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |