Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Դեկտեմբեր.03, 21:00
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Փետրվար » 18 » Ե՞ՐԲ ԿՀԱՆԳՈւՑԱԼՈւԾՎԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ԹՆՋՈւԿԸ
14:17
Ե՞ՐԲ ԿՀԱՆԳՈւՑԱԼՈւԾՎԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ԹՆՋՈւԿԸ

Փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ մինչեւ 2009թ. դեկտեմբերի 30-ը մարզի բոլոր` 62 համայնքների 2010թ. բյուջեների նախագծերը հաստատվել են` բացառությամբ Աչաջրի: Նշեմ, որ Աչաջրում դեկտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ էին կայացել:
Համաձայն Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքի (www.ijevan.am)` 2009թ. դեկտեմբերի 21-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որին հրավիրված են եղել լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Այդ այն դեպքում, երբ այդ օրը քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Արտակ Սարհատյանը ՙդոշները դեմ արած՚ լրագրողի առաջ փակեցին քաղաքապետի աշխատասենյակի դուռը` մարզային թերթի խմբագրիս հնարավորություն չտալով մասնակցել ավագանու նիստին: Դեռեւս դեկտեմբերի 16-ին ավագանու անդամ Նիկոլայ Ղալթախչյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորություններից հրաժարվելու մասին: Համաձայն ՏԻՄ օրենքի 21 հոդվածի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսելու պահից: Այսինքն` քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ավագանու դեկտեմբերի 21-ի նիստի սկսվելու պահից պետք է հայտարարեր Նիկոլայ Ղալթախչյանի լիազորությունները դադարեցնելու մասին, ինչը չի արել: Քաղաքապետը դա չի արել այն պատճառով, որովհետեւ այդ դեպքում ավագանին պիտի լուծարվեր: Ավելի վաղ քաղաքապետը 13հոգանոց ավագանու իրեն ընդդիմադիր 5 անդամների լիազորությունները, նիստերից բացակայելու պատճառաբանությամբ, դադարեցրել էր : Քանի որ Իջեւանի ավագանու կազմը, ըստ օրենքի սահմանված է 15 հոգուց, ավագանին չլուծարելու համար էլ առնվազն 8 անդամ պիտի ունենար, իսկ Ղալթախչյանի լիազորությունները դադարեցնելու դեպքում մնում էր 7 անդամ:
  Ինչպես արդեն ՙՀետքում՚ տեղեկացրել եմ, դեկտեմբերի 21-ի նիստը սկսվելուն պես, քաղաքապետի եւ ավագանու անդամների վիճաբանության պատճառով այն ընդհատվեց: Այն սկսվելուց քիչ անց ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Գրիգոր Դանիելյանը դուրս եկան քաղաքապետի աշխատասենյակից: Սակայն քաղաքապետարանի ինտերնետ կայքում ՙավագանու որոշումներ՚ խորագրի ներքո, թիվ 8 արձանագրության մեջ գրված է. 
ՙ Հաշվի առնելով քաղաքապետի կողմից 2010թ. քաղաքի բյուջեի նախագծի քննարկման արդյունքները, համայնքի ավագանին որոշում է` հաստատել քաղաքապետի կողմից ներկայացված բյուջեի նախագիծը 330046.4 հազար դրամ եկամուտների եւ 330046.4 հազար դրամ ծախսերի գծով: Թույլատրել քաղաքապետին մինչեւ 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ՚: Ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանի եւ Գրիգոր Դանիելյանի անվան դիմաց քաղաքապետարանի ինտերնետ այքում գրված է ՙչքվեարկած՚, մինչդեռ վերջիններս ոչ միայն ներկա չեն եղել բյուջեի նախագծի հաստատման քվեարկությանը, այլ նույնիսկ հարցի քննարկմանը չեն մասնակցել: Փաստորեն այդպես էլ չկայացած նիստի արձանագրության համաձայն 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանի` Տավուշի մարզկենտրոնի բյուջեի նախագիծը հաստատվել է 3 ՙկողմով՚` ավագանու անդամներ Հրաչ Ներսիսյան(քաղաքապետի եղբայր, Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն), Նարինե Գրիգորյան (քաղաքապետի քարտուղարուհու քույր) եւ Նարեկ Օհանյան (քաղաքապետի հարեւան) : Ավագանու վերոհիշյալ 3 անդամները ստորագրել են նաեւ մեկ այլ որոշման տակ, որոշել ենՙ տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` համաճարակային հիվանդությունների կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2009 վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ՙԱրվեստի՚ դպրոցին հատկացնել 220 հազար դրամ, ՙԱվանդույթ՚ ՓԲԸ-ին 410 հազար դրամ, Երաժշտական դպրոցին 570 հազար դրամ՚: Ներողամիտ եղեք շարահյուսական սխալների, կետադրական նշանների պակասի կամ դրանց սխալ օգտագործման համար, մեջբերումն առանց փոփոխությունների եմ կատարում: Այդպես էլ պարզ չէ, թե անցյալ տարեվերջին ո՞ր համաճարակն էր համակել քաղաքապետարանի ենթակա այս հիմնարկները եւ ի՞նչ նպատակով է ծախսվել 1 միլիոն 200 հազար դրամ գումարը: Միթե՞ հակամահաճարակային միջոցառումները պետության կողմից չեն իրականցվում: 2010թվականին Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ է կատարելու, երեւի այս հարցում հստակություն մտցնի: Դեկտեմբերի 21-ի նիստում նաեւ որոշվել է Իջեւանում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառքի թույլտվության համար ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը սահմանել 1500000 դրամ: Հավանաբար սխալվել են, մի զրո ավել գրել, չի բացառվում, որ այս հրապարակումից հետո քաղաքապետարանի ինտերնետային կայքում թիվը կշտկեն: 
Շարունակվում է ավագանի-քաղաքապետ Վարուժան Ներսիսյան հակամարտությունը: Հունվարի 15-ին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը գրություն է ուղարկել կառավարություն, որպեսզի Իջեւանի ավագանին լուծարվի եւ նշանակվեն ավագանու նոր ընտրություններ:
Փետրվարի 3-ին Սեւանի վարչական դատարանում սկսվել է ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վարդան Ղալումյանի եւ Էդգար Ասլանյանի հայցադիմումի քննությունը: Նրանք պահանջում են չեղյալ համարել ավագանու նիստերից բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կազմած արձանագրությունները : Այս դատը հետաձգվել է մինչեւ փետրվարի 22-ը: Փետրվարի 17-ին վերստին Սեւանի վարչական դատարանում կսկսվի 3 այլ հայցադիմումների քննություն: Ավագանու անդամներ Վարդան Օրդինյանը եւ Գրիգոր Դանիելյանը վիճարկում են ապօրինի շինարարության համար իրենց 200 հազարական դրամ տուգանելու Իջեւանի քաղաքապետարանի որոշումները: Ավագանու նշված երկու անդամների դատարան դիմելուց, դատարանից համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո քաղաքապետ Վարուժան Ներիսյանը չեղյալ է համարել տուգանելու վերաբերյալ իր իսկ կայացրած որոշումները, սակայն դատը, այնուամենայնիվ պիտի տեղի ունենա: Երրորդ հայցադիմումով ավագանու անդամները քաղաքապետարանից պահանջում են տրամադրել իրենց կողմից ընդունված որոշումների օրենքով վավերացած արձանագրությունները:
 Փետրվարի 8-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Իջեւանի ավագանու 5 անդամների հետ, քննարկել ստեղծված դրությունը: Փետրվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ընդունել է Իջեւան համայնքի ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանին, Վարդան եւ Վահե Ղալումյաններին:
Քննարկվել է Իջեւանի ավագանի-քաղաքապետ հակասությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այս կապակցությամբ առաջիկայում հանձնաժողով է ուղարկելու Իջեւան:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1202 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис