Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 14:32
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 16 » Եվ շշնջանք` ՙԵղիցի լույս՚
15:35
Եվ շշնջանք` ՙԵղիցի լույս՚
Նվիրում եմ բնության խենթ սիրահար Էդիկ Շահումյանին

ՙԻմ տունը չքնաղ բնությունն է՚` այս տողը իմ մի բանաստեղծությունից է, որ գրել եմ ուսանողական տարիներիս, Երեւանում: Այն նկարիչ ընկերներս շատ հավանեցին, որովհետեւ իրենց զգացումներին եւս համահունչ էր ու անկեղծ: Պատահական չէ, որ հենց մեծ նկարիչը` Մարտիրոս Սարյանն է ասել. ՙՄարդը բնություն է, բնությունը` մարդ՚: Տիեզերական փիլիսոփայություն է եւ` տիպիկ հայկական: Հիրավի` մենք բնապաշտ  ժողովուրդ ենք: Մեր ամբողջ գրականությունն ու մշակույթն` ընդհանրապես, լեփլեցուն է բնությամբ: Ոչ միայն բնության սերն է, որ շողշողում է ծիածանային երփներանգությամբ ու ազնվությամբ, այլեւ բնականի մեծ ուժը, ինչի շնորհիվ է մարդը շարունակում մարդ մնալ եւ գնալ դեպի կատարելություն: Նա, ով զրկվում է բնական լինելու մեծ երջանկությունից, զրկվում է եւ մարդ լինելու բարձր շնորհից: Այդպես է, քանզի հակառակը մարդկային էության ոչնչացումն է պարզապես: Մտոհոգիչ են այսօրվա տեխնիկական հրաշքների հեղեղները: Տեխնիկայի հրաշքները, իհարկե,, հենց նույն մարդու հեղինակությամբ են աշխարհ գալիս եւ մարդկային մտքի հաղթանակն ու փառքն են, բայցեւ, ինչպես ամեն մի մեծ ուժ, ունեն չարիքի իրենց բաժինը, ինչը յուրաքանչյուր պահի կարող է գործել ընդդեմ իր իսկ ստեղծողի: Այս է վտանգը: Ասում են մեծն Էյնշտեյնը զղջացել է, որ ինքը եւս նպաստել է միջուկային ռումբի ստեղծմանը, երբ այն հազարավոր կյանքեր է խլել Ճապոնիայում: Ի՞նչ արած` այսպիսին է մարդկային հասարակության զարգացման ընթացքը: Անմնացորդ նվիրում գիտությանը, նվիրում մահվան սպառնալիքի  տակ (Գալիլեյ, Բրունո, Կոպեռնիկոս եւ այլք) եւ փրկության ելք նույն իսկ գիտության վտանգներից: Ոչ ոք չի կարող ասել, թե զարգացման ինչ աստիճանի կարող է հասնել մարդկային քաղաքակրթությունը, բայց ընթացքը կասեցնելն անհնար է ու պետք էլ չէ: Միայն թե չպետք է երբեք մոռանալ, որ մենք բնության զավակներ ենք եւ չպետք է կտրվել բնությունից կամ անհաշվենկատ, անշրջահայաց կերպով վնասել նրան: Չէ՞ որ յուրաքանչյուր այդպիսի վնաս վնաս է հենց մեզ: Այսինքն` որ նույնն է` ՙՄարդը բնություն է, բնությունը` մարդ՚:
Բնության հրաշալիքները եւս անսպառ են նույնքան, ինչքան որ մարդկային հնարավորությունները: Ես չեմ վախենում կրկնվելուց, երբ գրում եմ բնության մասին, որովհետեւ բացի այն, որ խնդիրն ինքնին մշտապես հրատապ է ու չափազանց կարեւոր, նաեւ ամեն անգամ նոր երանգներ է արթնացնում ու լուսավորվում նոր կողմերից, բացահայտում նոր անկյուններ, ինչպես հենց բնության մեջ է:
Բնապահպանությունը թիվ մեկ խնդիրն է` մարդկության առջեւ դրված, իր ընդհանրական բովանդակությամբ` սա  անվիճելի է: Եվ, ուրեմն,անվերջ ու անվերջ պետք է շեշտել այս փաստը: Չէ որ երկրագունդը ՙշատ փոքրիկ է կործանարար ուժերի համար եւ շատ մեծ է երջանկության համար՚: Բնությունը զորեղ է նաեւ իր բուժիչ հատկություններով: Հենց միայն անտառային արահետներով քայլելը մի երանություն է: Շոյել ծառերի մամռոտ բները, ունկնդրել թփչունների տաղերը, գետակների խշշոցն ու թափվող տերեւների տխուր ու խաղաղ շրշյունները... Ահա քեզ խռովված, տագնապահար հոգու ամենաանվնաս ու ամենաարդյունավետ բուժամիջոցները: Այն, ինչին ձգտում են նաեւ պոեզիան, երաժշտությունը: Մի զրկեք, մարդիկ, մի զրկեք ձեզ այս հրաշքից: Էլ չեմ խոսում ծաղիկների ու հատապտուղների, զանազան դեղաբույսերի մասին:
Բնությունը նաեւ սեր է, ամենազուլալ, ամենաանուշահամ սերն է բնության սերը: Բուժիչ որ ասում ենք, հենց այդ սիրով է, որ բուժիչ է: Նա սիրում է մեզ, մոր պես է սիրում: Մնում է, որ մենք էլ սիրենք փոխադարձորեն եւ նույնքան անհուն ու նվիրական սիրով: Երբ սերը չկա` շատ բան է պակասում կյանքից, թերեւս` ամեն ինչ:
Ասում են` ասված է, որ ժամանակներ են լինելու` մայր ու որդի, քույր ու եղբայր ուրանալու են իրար: Աստված մի արասցե, որ այդպես լինի, բայց, ավաղ, կարծես թե մի քիչ եկել է այդ ժամանակը... Արդեն նման ողբերգական օրինակներ կան: Կարծում եմ` հենց բնականից հեռանալու նշաններ են դրանք: Մի մարդ, եթե իրեն բնական էակ է համարում եւ առաջնորդվում բնականորեն տրված օրենքներով, երբեք չի կարող հարազատ ծնողին թողնել անձրեւի տակ ու սրընթաց անցնել իր մեքենայով, նույն մոր վաստակով գնված մեքենայով:(Այդպիսի բան, պատկերացնու՞մ եք, եղել է:) Եվ նման շատ դեպքեր են արդեն դառնում սովորական: Նույն անբնականությունը կա նաեւ մարդկային այլ հարաբերություններում...
Ուզում եմ գոռալ` մարդիկ, մի մոռացեք, որ դուք մարդիկ եք, ոչ անզգացմունք ռոբոտներ, դուք պարզ, գեղեցիկ, բնական պետք է լինեք, անկեղծորեն սիրեք իրար եւ ձեզ: Այլապես կյանքը կդառնա անհեթեթ մի խաղ, անիմաստ  մի երազ, չգտնված երջանկություն, կորած ուրախություն: Հեյ վախ` ուրեմն դեռ շարունակում ենք կորցնել նաեւ դրախտի վերջին փշրանքները:
 Մարդիկ, եկեք պահպանենք գոնե դրախտի վերջին պատառիկները, որպեսզի անդարձորեն կուլ չգնանք խավարին:
Արդ, եկեք Տերունական աղոթքն Աստծուն ուղղելով` ասենք` ՙԵղիցի լույս՚:


Զավեն Պետրոսյան
բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, նկարիչ
Категория: Լուրեր | Просмотров: 1033 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис