| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
21:24 Գյուղացիներ, համախմբվեք | |
Մի հին զրույց կա: Քաղաքաբնակը ավտոյով անցնում է գյուղի եզրով ձգվող ճանապարհով: Զվարճանալու համար ձայն է տալիս կովեր պահող գյուղացուն: -Մեր կովերը ո՞նց են, - հարցնում է քաղաքաբնակը: -Որո՞նք են ձեր կովերը,- նախրապանը տարակուսում է: -Դրանք, որ դուք պահում եք, մենք էլ կաթն ու մածունը վայելում ենք: Այժմ գյուղացուն քաղաքակիրթ ձեւով ֆերմեր են կոչում: Դրանից, համաձայնվեք, նրա չարքաշ կյանքը չի լավանում: Հողագործը եւ անասնապահը հանապազօրյա հացը դառը քրտինքով են վաստակում: Անասնապահը բարկ արեւի ու տեղատարափ անձրեւի, կարկուտի ու ամպրոպի ներքո ինքնամոռաց աշխատում է, սակայն նրա աշխատանքի պտուղները ավելի հաճախ անասուններ վերավաճառողները եւ անասնագողերն են վայելում: Հողագործն էլ մի լավ օրի չէ. պարարտանյութը թանկ է, բուժանյութերը` հաճախ անորակ, մի կերպ աճեցրած բերքն էլ մեծամասամբ հնարավոր չէ իրացնել: Զարգացած երկրներում` Եվրոպայում եւ ԱՄն-ում, որքան էլ զարգացած են գյուղատնտեսական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունն այնուամենայնիվ դոտացիոն ոլորտ է, այսինքն` պետությունը բյուջեից ֆերմերներին ֆինանսական աջակցություն կամ էժան վարկեր է տրամադրում: Հայաստանում արդեն մեկ տասնամյակ է` բանկային համակարգը կայուն է: Սակայն գյուղատնտեսական վարկերը (որ պետք է ամենաէժանը լինեին) նվազագույնը տարեկան 18 տոկոսով են տրվում: Վերջերս բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին, թե ինչպես եվրոպական մի երկրում (կարծեմ` Բելգիայում) ֆերմերներն,ի նշան կաթի ցածր գների դեմ բողոքի, միլիոնավոր լիտր կաթ թափեցին դաշտերում: Նրանք ի վերջո կհասնեն իրենց նպատակին, որովհետեւ ով պայքարում է, ի վերջո հասնում է իր նպատակին: Ե՞րբ պետք է հանուն սեփական շահի միավորվի Հայաստանի ամենամեծ, ամենաչարքաշ խավը`գյուղացիությունը: Ո՞վ պետք է պաշտպանի նրա շահերը, եթե ոչ այդպիսի կորպորատիվ միությունը: Արդեն 17 տարի է անցել հողի սեփականաշնորհումից: Ժամանակը չէ՞ սթափվելու եւ միավորվելու: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |