| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
14:41 ԳՅՈւՂԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ | |
ՙ "Տեսանկյունը" բազմիցս է գրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված եւ այդպես էլ չբացահայտված խոշոր եղջերավոր անասունների գողությունների մասին: Սակայն մենք հիշատակել ենք ոչ բոլոր դեպքերի մասին: Վերջին մեկուկես ամսում այստեղ անասնագողություն չէր եղել: Ոստիկանության զինված խմբերը գիշերը պարեկում էին սահմանամերձ գյուղերում: Սակայն դա առայժմ արդյունք չի տալիս: Փետրվարի լույս 2-ի գիշերը սահմանամերձ Կոթիում առեւանգել են Գագիկ Գյանջալյանի 2 կովը: Կոթիի գյուղապետարանից տեղեկացա, որ անասնագողության հետքերը դեպի Ադրբեջանի սահմանագիծ են տանում: Կոթեցիներն ասում են, որ անասնապահությամբ զբաղվելու համար Գագիկ Գյանջալյանը Նոյեմբերյանի բանկերից մեկում վարկ էր վերցրել, հիմա ինչպե±ս պիտի մարի այն: Երկու ամիս առաջ Կոթիում գողացել էին ուսուցիչ Հայկազ Բայրամյանի 2 կովը եւ 2 երինջը: Չբացահայտված տասնյակ անասնագողությունները սահմանամերձ գյուղերում սարսափի եւ հուսահատության տրամադրություններ են ստեղծում, նպաստում այս տարածքից բնակիչների արտագաղթին: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |