Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:04 Համահայկական հեռուստամարաթոնի արդյունքները | |
Համահայկական հեռուստամարաթոն 2009-ը արձանագրեց 15 միլիոն 875 հազար ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ Այսօր, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվեց "Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները` Հիմնադրամը հայտարարեց 15875043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից Լոս Անջելես էին մեկնել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը այլ պատվավոր հյուրեր ու բարերարներ: Համայն հայությանն ուղղված իր խոսքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, - "Այս հեռուստամարաթոնը նախորդների պես խորհրդանշում է հայության համախմբումն ու միասնական կամքի դրսեւորումը: Այս օրը, որպես կանոն, ի մի են բերվում եւ հայտարարվում այն գումարները, որոնք նվիրաբերվել են Հիմնադրամի տեղական մարմինների իրականացրած տարբեր դրամահավաք միջոցառումների արդյունքում, եւ որոնք այնուհետ ուղղվում են ազգային կարեւորության խնդիրների լուծմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հիմնադրամի բոլոր բարերարներին ու նվիրատուներին, առանց ում անսահման նվիրումի պարզապես անհնար կլիներ Հիմնադրամի գործունեությունը, բոլոր նրանց, ովքեր աջակից են Հիմնադրամի աշխատանքներին: Շնորհակալ եմ այն հավատի ու վստահության համար, որով մենք առաջ ենք շարժվում, եւ քարը քարին դնելով` վերակառուցում մեր հայրենիքը, կերտում մեր երեխաների ապագան”: Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաեւ Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուստաստանաբնակ գործարար հայերի տրված խոստումները` 5290000 (հինգ միլիոն երկուհարյուր ինսուն հազար) ԱՄՆ դոլար, ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում: Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները եւս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեվորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12 400 ընտանիք: Մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքներն տարի տպավորիչ են նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն: 2009թ նորամուծություններից էր նաեւ SMS հաղորդագրություններով նվիրատվությունները, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հազարավոր բաժանորդներ հանգանակություններ կատարեցին: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍը, հովանավորներն էին` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիա բանկը, Արդշինինվեստբանկը եւ Հայփոստը: Հայաստանում եւ Արցախում դրամահավաք միջոցառումները դեռեւս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն եւ կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները եւ փաստացի նվիրաբերված գումարները: Առաջիկայում կհրապարակվեն նաեւ արդեն իսկ նվիրատվության խոստումներն իրագործած բարերարների անունները: | |
|
Всего комментариев: 0 | |