Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:36 ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏՈւՄԸ` ՆՈւՅՆՊԵՍ | |
Փետրվարի 15-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը հանդիպեց մարզի լրագրողների հետ: Ոստիկանապետը ներկայացրեց մարզային վարչության 2009թ հաշվետվությունը: 2008-ի համեմատ 2009-ին մարզում արձանագրվել է հանցագործությունների թվի կրկնակի աճ. անցյալ տարի եղել է 497 հանցագործություն` նախանցյալ տարվա 249-ի փոխարեն: 5.7 տոկոսով աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը. 2008-ի 79.7 -ի փոխարեն 2009-ին բացահայտման ցուցանիշը կազմել է 84.5 տոկոս: Սա 2.5 տոկոսով բարձր է միջին հանրապետականից: Անտառաշատ Տավուշում բնության դեմ ոտնձգության 130 դեպք է արձանագրվել, պատճառված վնասը եղել է 32 միլիոն դրամ, որից միայն 3 միլիոնն է վերականգնվել: Ոստիկանապետը խոսեց նաեւ 3 անհետ կորածների մասին: Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը սունկ հավաքելու համար մեկնել է Ադրբեջանի հետ սահմանակից ՙՅայլի գոմեր՚ հանդամաս, որտեղից կորել է: Դիլիջանի Գետափնյա փողոցի բնակիչ, 51-ամյա Ոստանիկ Ստեփանյանը աշխատանքի գնալու համար տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Արփիկ Ուզունյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Տվյալներ կան, որ անհայտ կորածներից մեկը Ադրբեջանում է գտնվում: Ոստիկանապետը խոսեց նաեւ ցավոտ խնդիր հանդիսացող անասնագողությունների մասին, որոնց ՙԱռավոտը՚ բազմիցս անդրադարձել է: 2009-ին մարզում տեղի ունեցած 40 անասնագողությունից 15-ը բացահայտվել է: Ընդհանուր առմամբ գողացել են 191 գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասուն, 3 ձի , 25 թռչուն: Այս անասնագլխաքանակից սահմանամերձ տարածքում հայտնաբերվել եւ բնակչությանն է վերադարձվել 17 խոշոր եղջերավոր եւ 4 մանր եղջերավոր անասուն, 4 ձի: Չբացահայտված 25 անասնագողություններից 18-ի դեպքում հետքերը տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման, մնացած 7-ի դեպքում եղանակային եւ այլ պատճառներով հնարավոր չի եղել պարզել հետքերի ուղղությունը: Անասնագողության դեմ պայքարի նպատակով ոստիկանները 6 ամիս շարունակ սահմանամերձ տարածքներում ծառայություն են իրականացնում, նրանց են միացել ազգային բանակի հատուկ ստորաբաժանումները: Գնդապետ Ասատրյանը լրագրողներին հորդորեց համբերությամբ լցվել, ասելով, որ առաջիկայում նրանց կուրախացնի անասնագողության դեպքի բացահայտումով: Նա այս առնչությամբ սահմանագոտու բնակիչներին կոչ արեց աչալուրջ լինել եւ համագործակցել ոստիկանության հետ: Ոստիկանապետը պատասխանեց լրագրողների հարցերին: Պ-Ն Ասատրյանին հարցրի, թե հնչեղ ի՞նչ գործեր են բացահայտել: Նրա խոսքերով` անցյալ տարի կաշառակերության 6 դեպք է բացահայտվել, բացահայտվել է` Իջեւանում տարադրամի փոխանակությամբ զբաղվող երիտասարդի սպանությունը: Հարցրի նաեւ Իջեւանում, Երեւան տանող մայրուղու եզրին արծաթափայլ եղեւնու հատման դեպքի մասին, որի վերաբերյալ հրապարակում էր եղել ՙԱռավոտում՚ : Ոստիկանները բացահայտել են, որ այն ամանորի նախաշեմին մի անչափահաս է հատել, սույն գործով նյութեր են նախապատրաստվում: Հանդիպման ավարտին մարզի գլխավոր ոստիկանը խոստացավ, որ լրագրողների հետ հանդիպումները պարբերական են լինելու` յուրաքանչյուր եռամսյակ:
Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |