| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
17:43 ՀԱՍՏԱՏՎԵ՞Լ Է ԻՋԵՎԱՆԻ ԲՅՈւՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ | |
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը փետրվարի 9-ին մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ 2009թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի բոլոր համայնքների բյուջեների նախագծերը հաստատվել են, բացառությամբ Աչաջրի: Մարզկենտրոն Իջեւանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստը սկսվել, սակայն քաղաքապետի եւ ավագանու անդամների վիճաբանության պատճառով չի կայացել: Որպես լրագրող ներկա եմ եղել եւ լուսաբանել կատարվածը: Սակայն Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում նշված է, թե իբր այդ օրը ավագանու նիստը կայացել է, եվ ընդամենը 3 կողմով( ավագանու անդամ, քաղաքապետի եղբայր Հրաչ Ներսիսյան, քաղաքապետի քարտուղարուհու քույր Նարինե Գրիգորյան եւ Նարեկ Օհանյան) ՙհաստատվել է՚ մարզկենտրոնի 2010թ. բյուջեի նախագիծը:Քաղաքապետարանի կայքում նշված է, թե իբր այդ հարցի քվեարկության ժամանակ չեն քվեարկել ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Գրիգոր Դանիելյանը: Վերջիններս ոչ բյուջեի քննարկմանը , ոչ էլ քվեարկությանը ներկա չեն եղել, իսկ առանց նրանց մասնակցության քվորում չէր կարող լինել, ու որոշում չէր կարող ընդունվել: Ի դեպ, ըստ քաղաքապետարանի ինտերնետ կայքի`Իջեւան քաղաքի 2010թ. բյուջեն նախատեսված է 330 միլիոն դրամի չափով: Համեմատության համար հայտնենք, որ Իջեւանից շուրջ 5 հազարով պակաս բնակիչ ունեցող Դիլիջանի այս տարվա բյուջեն գրեթե երկու անգամ ավել է` 600 միլիոն դրամ: Ո. ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |