Главная »
2010 » Մարտ » 5 » ՀԻՄԱ ԷԼ` ԴԱՍԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ
20:24 ՀԻՄԱ ԷԼ` ԴԱՍԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ |
Փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս այն տարածված է նաեւ Արճիս, Լճկաձոր,Բագրատաշեն գյուղերում: Ինչպես տեղեկացա սննդամթերթի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանից, դասական ժանտախտը ախտորոշվելէ լաբորատոր հետազոտություններով, ներկայումս համաճարակը գնալով տարածվում է: Խոզերի ամենամեծ անկումը եղել է Կողբում: Կողբի գյուղապետարանը Նոյեմբերյանի ՙՔամուտ՚ հեռուստաընկերության միջոցով հայտարարություն է տարածել, որով ժանտախտի հետագա տարածումը կանխելու համար գյուղի անասնատերերին խորհուրդ է տրվել խոզերին գոմերից դուրս չթողնել: Նորիկ Գիշյանը չկարողացավ հայտնել վարակի սկզբնաղբյուրը, նշելով, որ վարակը կարող է տարածվել նաեւ կենդանիների եւ թռչունների միջոցով: Նոյեմբերյանի տարածաշրջանի մսավաճառներից մեկը կարծիք հայտնեց, որ վիրուսը Հայաստան է ներկրվել Վրաստանից բերված անասնակերի միջոցով: Հավելենք, որ 2007-ին Տավուշի մարզում խոզերի մեծ անկում եղավ աֆրիկյան ժանտախտի պատճառով:Ոսկան Սարգսյան |
Категория: Լուրեր |
Просмотров: 1770 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]