Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:21 Հիմա էլ անփութության պատճառով | |
Ազգային բանակի ծառայողների կողմից Կոթի գյուղում անասնագողությամբ զբաղվող ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները թեթեւացած շունչ քաշեցին, որ անասուններն այլեւս չեն հայտվնի Ադրբեջանի տարածքում: Սակայն կարեւոր է նաեւ բնակիչների զգոնությունը: 4 օր առաջ սահմանամերձ Բերդավանի գյուղի 20-ամյա բնակիչ Թաթուլ Երգենյանը, ով այդ օրն անասնապահ էր, տաքանալու համար մտել է մեր պաշտպանական դիրքերի խրամատները: Առանց հսկողության մնացած 28 գլուխ խոշոր եղջերավոր անասունը անցել է սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Անասունների մի մասը պատկանել է Երգենյան ընտանիքին, մնացածը` համագյուղացիներին: Երգենյանների ընտանիքը համաձայնվել է ժամանակի ընթացքում փոխհատուցել համագյուղացիների անասունների կորուստը:
Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |