Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
14:46 ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՓՈՂԸ` ՔԻՉ | |
![]() ![]() Սա դահլիճում աշխուժություն առաջացրեց: Փոխվարչապետը պարզաբանեց, որ Տավուշի մարզի մի քանի կիսակառույց օբյեկտների շինարարությունն ավարտելու համար 2010թ. պետբյուջեում 25-30 միլիոն դրամ է հատկացված, իսկ նոր մշակույթի տուն գործարկելու համար առնվազն 150-200 միլիոն կպահանջվի: Միով բանիվ` հարկ է ցանկությունները հարմարեցնել առկա հնարավորություններին: Փոխվարչապետը ասաց, որ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ հաջորդ տարի կամ ավելի ուշ կարելի է իրականացնել այս ծրագիրը: Աջակցության ակնկալիք ուներ նաեւ Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը: Վրաստանին սահմանակից այս գյուղը խմելու ջուր է ստանում Լոռվա ձորի պղնձի գործարանների արտանետումներով հագեցած Դեբեդի ափից 3-4 մ մետր հեռավորությամբ գտնվող, անցյալ դարի 80-ական թթ. կառուցված խորքային հորից, այն էլ ավազով լցվել է, հարկ է նորը կառուցել: Գյուղապետի խոսքերով` ԻՖԱԴ-ի ներկայացուցիչները եկել-տեսել են, հարցը լուծելու համար միայն Արմեն Գեւորգյանի հեռախոսազանգն է հարկավոր: Փոխվարչապետն ասաց, որ հանրապետության շատ համայնքների ղեկավարներ են իրեն հորդորում, որ եթե ինքը զանգահարի «ԻՖԱԴ» կազմակերպությունն այդ գյուղում ծրագրի համար փող կհատկացնի: Ինքը դրանից հետո հրավիրում է կազմակերպության տնօրեն Գագիկ Մաթեւոսյանին, եւ պարզվում է` ԻՖԱԴ-ը ֆինանսներ չունի: Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գոգինյանը նելով, որ հողի հարկի արտոնությունների մասին օրենքն արդյունավետ էր, խնդրեց երկարաձգել դրա կիրարկման ժամկետը : Փոխվարչապետն ասաց, որ իրավական խնդիրներ կան, քանի որ ներկա օրենսդրությամբ համայնքի ղեկավարը հողի հարկի միայն նախկին 3 տարիների չվճարված պարտավորությունների համար կարող է դիմել դատարան, հարցն ուսումնասիրելուց հետո` հնարավոր է, օրենսդրական փոփոխություններ արվեն եւ այդ օրենքը գործի մինչեւ 2010 թ. վերջ: Մարզում հակակարկտային կայաններ գործարկելու հնարավորության մասին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի հարցին ի պատասխան Ա. Գեւորգյանը հայտնեց, որ պետական աջակցությամբ տեղակայվող հակակարկտային կայանները պետք է կենտրոնացված ձեւով, արդյունավետ կառավարվեն, դրա համար այդ տարածաշրջանում պետք է լինեն ռադիոլոկատորներ : Դրանք Հայաստանում ընդամենը 2-ն են` Արարատյան դաշտում եւ Լոռիում, միգուցե հնարավոր լինի Լոռու ռադիոլոկատորով Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասն ընդգրկել: Ա. Գեւորգյանը հավելեց` համայնքները, եթե ունեն ֆինանսական հնարավորություններ, կարող են իրենց տարածքում հակակարկտային կայաններ գործարկել եւ կառավարել: Ընդհանրապես, մարզխորհրդի նիստն անցավ անկեղծ խոսակցության մթնոլորտում, բարձրացվեցին շատ հարցեր, սակայն քչերը լուծում ստացան: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |