Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
14:45 Հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակոց | |
Այսօր Տավուշի մարզի Կիրանց-Բերքաբեր հատվածում մոնիթորինգ է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Մինչև մոնիթորինգի անցկացումը Տավուշի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Անջեյ Կասպրշիկի, զինվորականների և Տավուշի մարզպետի մասնակցությամբ: Նշվեց, որ հունվարից մինչև այսօր ադրբեջանական կողմից գրանցվել է 3394 կրակոց, իսկ անցյալ տարվա համեմատ, ամբողջ տարվա կտրվածքով, եղել է` 3500: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դիմել է Անջեյ Կասպրշիկին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի ադրբեջանական կողմի հետ բանակցելու համար, քանի որ անընդհատ ադրբեջանական կողմից գնդակոծվում են սահմանակից հայկական դաշտերը, որտեղ աշխատում են խաղաղ բնակիչներ: Նշվեց նաև, որ սեպտեմբերի 6-ին Չինար գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարի հարվածից սպանվել է հայ զինվոր: «Գրեթե ամեն օր Կիրանց-Բաղանիս ճանապարհային հատվածում կրակոցներ են արձակվում ադրբեջանական կողմից», - նշեց մարզպետը: Ընդհանրապես, սահամանային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները անընդհատ ենթարկվում են կրակոցների: Ճանապարհային անցումը հեշտացնելու նպատակով կառուցվել է Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհահատվածը, սակայն այն ևս իր նպատակին չի ծառայում, քանի որ այստեղ ևս լինում են կրակոցներ: Այժմ սպասվում է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և հայ զինվորական ներկայացուցիչների միջև: www.aysor.am | |
|
Всего комментариев: 0 | |