Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 14:46
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 14 » Ինչ դժվար է գանձվում հողի հարկը
15:41
Ինչ դժվար է գանձվում հողի հարկը
Մեկ ամիս առաջ` օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը; Մասնավորապես, նիստում հողի հարկի գանձման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ , ովքեր ունենալով կայուն աշխատավարձ` տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրանով համագյուղացիներին վատ օրինակ են ծառայում: Գյուղապետի խոսքերով, “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության սեւքարեցի 4 աշխատողները միասին 700 հազար դրամ հողի պարտք ունեն համայնքին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նիստում խոստացավ զբաղվել այդ հարցով, այդ մասին զրուցել “Հայստանի էլեկտրական ցանցեր” ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ղալթախչյանի հետ: Գյուղապետ Մարգարյանն էլ խոստացավ բարելավել հողի հարկի գանձման ցուցանիշը, եթե մարզպետի միջնորդությամբ գոնե ամենաշատ պարտք ունեցող Գեւորգ Հովսեփյանը սկսի վճարել: Մարզպետն էլ իր հերթին պարտավորվեց այդ խնդիրը լուծել: Ուղիղ մեկ ամիս անց եղա Իջեւանում, զրուցեցի “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ղալթախչյանի մոտ: Նա ասաց, որ ծանոթ է խնդրին, որ թեեւ իր պարտականություններրի մեջ չի մտնում հող հարկի գանձմանն օժանդակելը, սակայն ինքն օգնում է: Այս հարցով, էլցանցի աշխատակիցների պարտքերի մարման խնդրով, պ-ն Ղալթախչյանը համագործակցում է Աչաջրի, Այգեհովտի, Գետահովտի համայնքապետարանների հետ:Աչաջրի գյուղապետը ներկայացրել է էլցանցերի այն աշխատակիցների ցուցակը, ովքեր հողի հողի հարկի պարտք ունեն, կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց: Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանն այս հարցով նախկինում 4 անգամ եղել է պ-ն Ղալթախչյանի մոտ: Իմ ներկայությամբ Պ-ն Ղալթախչյանը զանգահարեց էլցանցի Սեւքարի տեղամասի պետ Գեւորգ Հովսեփյանին, ով ներկայումս հողի հարկի 232 հազար դրամ պարտք ունի համայնքապետարանին: Մարզային մասնաճյուղի տնօրենը հանդիմանեց Հովսեփյանին, ասելով, որ ուրիշից փող հավաքող էլցանցի աշխատողը պարտավոր է սեփական ֆինանսական պարտավորությունը մարել: Ալբերտ Ղալթախչյանի հանձնարարությամբ էլցանցի աշխատողներից մեկը զանգահարեց Սեւքարի համայնքապետարան եւ ճշտեց, որ ներկայումս էլցանցի սեւքարեցի 4 աշխատակիցների հողի հարկի ընդհանուր պարտքը կազմում է 522 հազար դրամ: 3 աշխատակիցները վերջին մեկ ամսում սկսել են մարել պարտքը, իսկ տեղամասի պետ Գ. Հովսեփյանը այս ուղղությամբ ոչինչ չի արել: Մինչդեռ մարզխորհրդի նիստում, մեկ ամիս առաջ Սեւքարի գյուղապետը հենց “նրա հարցով“ էր մարզպետին խնդրել զբաղվել : Ինչպես երեւում է, մարզպետ Ա. Ղուլարյանը դեռ չի կատարել իր խոստումը: Հավելենք, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներից է:


Ոսկան Սարգսյան


Категория: Լուրեր | Просмотров: 1100 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис