Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
19:31 Ինչու՞ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում | |
![]() -4300,- պատասխանեց գրադարանավարը: Աչք էր զարնում գրքերի սակավությունը , ուստի թվի վերաբերյալ կասկած հայտնեցի: Տիկին Ռոզան գրադարանավարին օգնություն հասավ, ասելով, որ այդ թվի մեջ ներառված են նաեւ դպրոցական դասագրքերը, որ մնացած գրքերի քանակը 2650-2700 է: -Այստեղ 2700 գիրք կա՞,- հարցրի: -երեւի կլինի,-անվստահ ասաց գրադարանավարուհին: Ռոզա խառատյանը այս դպրոցը ղեկավարում է 1994թ. հոկտեմբերից: Նա աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության եւ ուսուցչի օրվա կապակցությամբ՚ 2004թ. սեպտեմբերի 29-ին արժանացել է կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, որը 925 գրամ արծաթե է` ոսկեզօծված: Ռ. Խառատյանը մանկավարժության մեջ ՙմեծ ավանդի եւ նվիրումով աշխատանքի համար՚ 2008թ. օգոստոսի 26-ին արժանացել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհակալագրին: Տիկին Ռոզան դպրոցի նվաճումների մեջ նշում է մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների մասնակցությամբ բազմաթիվ էքսկուրսիաները: Նայեցի դպրոցի հրամանների գիրքը: Գրառումները գեղեցիկ ձեռագրով են արված, սակայն թռուցիկ հայացքն իսկ սխալներ է տեսնում: Հիվանդացած տեխնիկական աշխատողի անունը գրված է Գոհար Օթանյան, իրականում պետք է լինի` Օթարյան: Տնօրենը սկզբում սխալմամբ Օհանյան է գրել, հետո ՙհ՚-ն ՙթ՚ դարձրել, սակայն միեւնունն է` սխալը չի ուղղվել: Մեկ տեղում էլ տնօրենը շաբաթվա օրերն է սխալ է գրել, եւ հավելյալ թուղթ է կպցրել պաշտոնական փաստաթուղթ համարվող գրքում: Տիկին Խառատյանի հետ շրջեցի դպրոցում, որպեսզի ծանոթանամ պայմաններին: Դասարաններից մեկում ջերմաչափը ցույց էր տալիս նորմայից ցածր` 15 աստիճան տաքություն, չնայած երեխաներն ասացին, որ սենյակում բավական տաք է, չեն մրսում: Ինքը` տնօրենն առաջարկեց շոշափել ջեռուցման մարտկոցը եւ ասաց, որ պատուհաններն անհրաժեշտ ջերմամեկուսացում չեն ապահովում: Դասամիջոց էր: Միջանցքում երեխաներն աղմկում էին: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչը, միջին տարիքի մի տղամարդ, իր մոտ կանչեց աղմկող մի յոթերորդ դասարանցու եւ դիտողություն անելով` ուժով հրեց երեխայի ուսը: Կողքիցս քայլող տնօրենը կամ չտեսավ կամ չնկատելու տվեց հակամանկավարժական այս արարքը: Հետո երբ այս մասին հարցրի, 15 տարվա տնօրենը սրանում որեւէ արտասովոր բան չնկատեց` համարելով որ դա եւս դաստիրակչության ձեւ է: Տնօրենը նաեւ սովորություն ունի ձմռանը ՙմիամսյակ՚ հայտարարել, որի շրջանակներում կարգադրում է փակել դպրոցի դռները` ներս չթողնելով ուշացած աշակերտներին: -Ես արտաքուստ եմ խիստ երեւում, այնքան խիստ չեմ, ինչքան իմ մասին ասում են,-հայտարարեց է Ռոզա Խառատյանը: Նա ինքն էլ հաստատ չգիտի, թե որ թվականից է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, հավանաբար` 2000-ից: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |