Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:15 Իսկ Հարավային Կովկասում դրանք լոկ հեռանկար են | |
![]() -Ես ինչպես կարող եմ ասել` բոլոր ադրբեջանցիները մեր թշնամիներն են, երբ ադրբեջանցի կինը փրկել է իմ կյանքը,-համաժողովում հայտարարել է Սամվել Բեգլարյանը,- պատմելով խառը ժամանակներից մի դեպք: Բեգլարյանը 1991թ. Ղազախում հայտնված մի նոյեմբերյանցու փրկելու համար ինքնակամ մեկնել է այնտեղ: Քաղաքի կենտրոնական հրապարակում ազերի գազազած ամբոխը ցանկացել է դատաստան տեսնել , սակայն ադրբեջանցի մի կին գլխաշորը նետելով նրանց առաջ` փրկել է նրան: Վերջինս 1989-91թթ. Նոյեմբերյանում ղեկավարել է ժողովրդական շարժումը, կապեր է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի Ղազախի շրջանի առաջնորդների հետ, ինչի շնորհիվ բազմաթիվ գերիներ են փոխանակվել: -Ի՞նչ տրամադրությամբ, ի՞նչ սրտով ես Թբիլիսիի կգայի, եթե այնտեղ` Նոյեմբերյանում իմ դրկիցի հետ թշնամական հարաբերություններ լինեին,- հարեւանների հետ լավ հարաբերությունների կարեւորությունը շեշտել է Ս. Բեգլարյանը: Ի դեպ, ադրբեջանցի պատվիրակներն իրենց հետ բերել էին պատմության դասագրքեր, որոնց քարտեզներում Հայաստան անունը բացակայում էր: Մինչդեռ համաժողովի նպատակներից մեկն էլ մասնակիցներին պատմական խնդիրներ ունեցած ժողովուրդների` ֆրանսիացիների եւ գերմանացիների, գերմանացիների եւ լեհերի համատեղ պատրաստված պատմության դասագրքերի փորձին ծանոթացնելն էր: Համաժողովի մասնակիցների միջեւ բարյացակամ հարաբերություններ են հաստատվել: Համաժողովի առաջին օրը հայ եւ ադրբեջանցի մասնակիցները իրար զուսպ բարեւել են գլխի թեթեւ շարժումով, իսկ բաժանման պահին գրկախառնություններ են եղել: Կոնֆերանսի սկզբին վրացիներին տրվել են սեւ, ադրբեջանցիներին` կանաչ, հայերին` նարնջագույն թղթապանակներ, երեք հանրապետություններից մասնակիցներն ըստ պատվիրակությունների, առանձին-առանձին են նստել: Սակայն համաժողովի ավարտին թղթապանակները փոխանակվել են ,պատվիրակության անդամներն էլ խառնվել են իրար` կարծես երփներանգ ծաղկեփունջ կազմելով: Թբիլիսիի ՙՊրեստիժ՚ հյուրանոցում անցկացված համաժողովը նաեւ մշակութային ծրագիր է ունեցել: Ջերմորեն է ընդունվել Վրաստանի լյութերական եկեղեցու երգեհոնահար, ազգությամբ հայ Ռոբերտի կատարումները, ով իր ելույթը սկսելով Բախի ստեղծագործություններով, նվագել է հայկական, վրացական եւ ադրբեջանական ժողովրդական պարեղանակներ: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |