Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:17 ՙԿարեւորը համայնքում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՚ | |
Նոյեմբերի 22-ին Աչաջրում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 5 թեկնածուների թվում է Համո Վաղինակի Գեւորգյանը: 49-ամյա Համո Գեւորգյանը նախկին մարզիկ է, պարապել է ըմբշամարտ, ծանրամարտ, կշռաքարերի բարձրացում մարզաձեւեր, ունի առաջին կարգայինի կոչում: Ազգային ազատամարտին ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է ՙՄարշալ Բաղրամյան՚ շքանշանով, Հայաստանի հանրապետության եւ ԼՂՀ մեդալներով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից ստացած անձնական զենքով եւ այլն: Երկրապահ կամավորականների միության ստեղծման օրից այդ կազմակերպության անդամ է: 1998-ից անդամակցում է ՀՀԿ-ին: Ունի պատմաբանի բարձագույն կրթություն: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի: Համո Գեւրգյանը ընկերական մեծ շրջապատ ունի, անցել է կյանքի մեծ ուղի:
Երբ սկսվեց կոոպերատիվ շարժումը, նա հիմնեց Իջեւանի տարածաշրջանում առաջին կոոպերատիվներից մեկը` կարի արտադրամաս, ուր աշխատում էր 35 մարդ: 1989 թ. Համո Գեւորգյանը սահմանագոտում էր: Կամավոր անդամագրվելով ազատամարտին` նա մեծ մասնակցություն է ունեցել հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագոտու պաշտպանությունը: Աչաջրի կամավորական ջոկատի կազմակերպիչներից է, 1992թ. եղել է գյուղի կամավորական ջոկատի հրամանատարը: 1992-ին իր մարտական ընկերների հետ կազմակերպեց գյուղի սահմաններում պաշտպանական դիրքերի, խրամատների կառուցումը, որին մասնակցեց ողջ գյուղը` թաղամաս առ թաղամաս: Նույն թվականին Սաթրմիշ բարձունքում ադրբեջանական արկի պայթյունից ծանր կոնտուզիա ստացավ: 1993թ.,երբ կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, Համո Գեւորգյանը նշանակվեց պայմանագրային զինծառայողների վաշտի հրամանատար, հաջորդ տարի` առանձին գումարտակի հրամանատար: 1994թ. մարտին Կիրանց գյուղի պաշտպանական դիրքերում նա ծանր վիրավորվեց հակառակորդի ականանետի կրակից: Արկի բեկորները 20 տեղից վիրավորեցին Համոյին: Ձախ ոտքի անդամահատման լուրջ վտանգ կար: Բարեբախտաբար,անվանի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հաջողվեց փրկել նրա ոտքը: Սակայն այսօր էլ նրա մարմնի մեջ 9 բեկոր կա` պարանոցում, աջ թեւում եւ այլն: Երկրորդ անգամ վիրավորվելուց հետո էլ նա շարունակեց ծառայությունը : Առողջական վիճակի պատճառով 1997թ. մայորի կոչումով զորացրվեց: 1998թ.-ից Համո Գեւորգյանը սկսեց զբաղվել գործարարությամբ: 2000թ. ընտրվեց Աչաջուր համայնքի ղեկավար, 2003-ին վերընտրվեց այդ պաշտոնում: Նրա պաշտոնավարման տարիներին Աչաջրում բավականաչափ գործեր կատարվեցին: Միջպետական մայրուղու մոտ, գյուղ տանող ճանապարհին կանգառ չկար,եւ մարդիկ ավտոտրանսպորտի էին սպասում բարկ արեւի ,անձրեւի, ձյան տակ: Կառուցվեց այդ , ինչպես նաեւ Շիկաթաղի կանգառը: Երբ Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպությունը նոր էր մուտք գործել Տավուշի մարզ, Աչաջուր համայնքը առաջիններից էր, որ այդ կազմակերպության աջակցությամբ ծրագիր իրականացրեց: Այդ ժամանակ GTZ-ի աջակցությամբ դեռեւս չէր ստեղծվել Իջեւանի համայնքների միությունը: GTZ-ը գյուղի ճանապարհների խճապատման համար տրամադրեց ընդամենը 500 հազար դրամ: Սակայն կատարվեցին մեծածավալ աշխատանքներ: Համո Գեւորգյանը այդ նպատակով ներդրեց անձնական T-130 մակնիշի բուլդոզերը: Ընկերական լայն շրջապատը մեծ աջակցություն ցուցաբերեց ( ոմանք շինարարական տեխնիկայով, ոմանք`վառելանյութով): Գործի դրվեց մեծաքանակ տեխնիկա`էքսկավատորներ, ամբարձիչներ եւ այլն: Գյուղի ճանապարհները հաստ շերտով խճապատվեցին: Այս գործին աջակցեցին աչաջրեցիները , ովքեր իրենց թաղամասում, իրենց տան մոտ խճապատում կատարեցին: Մասնագետների հաշվարկներով` մոտ 60 հազար դոլարի խճապատում կատարվեց: Մեծածավալ աշխատանքներ արվեցին գյուղի հանդամասերի ջրաղբյուրները նորոգելու, ջրահավաք ավազաններ կառուցելու, դրանք ջրամբարներին միացնելու համար: Դրա շնորհիվ բարելավվեց գյուղի խմելու ջրի մատակարարումը: Իջեւանի համայնքների միության աջակցությամբ, Աչաջրի համայնքապետարանի ներդրումով Մակարագետից ինքնահոս ջրագիծ անցկացվեց ՙՄիջնահանդ՚ տարածք, որի միջոցով շուրջ 100 հա( մեծամասամբ` խաղողի այգի) ոռոգելի դարձավ: Համո Գեւորգյանի խնդրանքով,այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աջակցությամբ, պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվեց գյուղի մշակույթի տունը: Կրկին Սերժ Սարգսյանին ուղղված խնդրանքի շնորհիվ եւ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արծրունի Ղալումյանի օգնությամբ Աչաջրի ֆուտբոլի մարզադաշտը նորոգվեց, տրիբունաներ կառուցվեցին: Մեծ աջակցություն էր ցուցաբերվում գյուղում ֆուտբոլի թիմին եւ մանկապատանեկան սպորտին` արեւելյան մարտարվեստի եւ բռնցքամարտի խմբերին: Ստեղծվել էր մարզական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն, ՙԱչաջուր՚ ակումբն ընդգրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում: Համո Գեւորգյանի միջնորդությամբ կառավարությունը գումար հատկացրեց գյուղապետարանի շենքի առաջին հարկում գտնվող մարզադահլիճի նորոգման համար, այն հիմնանորոգվեց: Առողջապահության ոլորտում կատարվող օպտիմալացման ծրագրով պետք էին փակվեին Աչաջրի բուժամբուլատորիան եւ ծննդատունը: Համո Գեւորգյանի նախաձեռնությամբ տարածաշրջանի 12 համայնքապետերը գրավոր դիմեցին առողջապահության նախարարին, վարչապետին, որպեսզի այդ որոշումը վերանայվի: Արդյունքում բուժհիմնարկների փակման վտանգը վերացավ եւ դրանք մինչ այժմ լավագույնս շարունակում են իրենց հանրօգուտ գործունեությունը: Համո Գեւորգյանի պաշտոնավարման շրջանում, 2005թ. ծագումով աչաջրեցի Աշոտ Շահնազարյանի (ով մշտապես օգնում է գյուղի հիմնախնդիրների լուծմանը) աջակցությամբ գյուղի գազաֆիկացումը մեծ թափ ստացավ: Այդ տարիներին փոխվեց Աչաջրի տեսքը, տարածքներ հատկացվեցին բարետես վաճառասրահներ կառուցելու համար,եւ խանութները ձերբազատվեցին վագոն-տնակներից: 2004թ. ՙՍնունդ աշխատանքի դիմաց՚ ծրագրով եւ ազատամարտիկ, վարպետ Մանվել Սիրեկանյանի հարազատ համայնքին նվիրաբերած աշխատանքով գյուղի կենտրոնում կառուցվեց կամարակապ գեղեցիկ աղբյուր: Համո Գեւորգյանը հետամուտ էր, որպեսզի համայնքը տեխնիկա ունենա, ձեռք բերվեց ՙԲելոռուս՚ մակնիշի տրակտոր: Նրա պաշտոնավարման 6 տարիներին ավելի շատ գործ է արվել, քան վերոհիշյալ աշխատանքները: Վերջին 3 տարիներին Համո Գեւորգյանը զբաղվում էր գործարարությամբ, մասնավորապես` ձկնաբուծությամբ: Առաջիկա ընտրությունների կապակցությամբ նրան մի քանի հարցեր ուղղեցի: - Պարոն Գեւորգյան, Դուք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եք: Համայնքի ղեկավարի թեկնածուների թվում, ձեզնից բացի,կա ՀՀԿ անդամ: Այս ընտրություններում ու՞մ է սատարում կուսակցությունը: -Կայացել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ժողով, որը որոշում է ընդունել առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ: - Ի՞նչ կարող եք ասել ձեր մրցակիցների եւ ընտրվելու շանսերի մասին: - Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել: Միայն ասեմ, որ ընտրության արդյունքը ժողովուրդն է որոշելու: - Ձեր ընտրվելու դեպքում Աչաջրում ի՞նչ դրական փոփոխություններ են լինելու: - Ամենից շատ կարեւորում եմ գյուղում առկա լարվածության մեղմացումը, հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի ստեղծումը, գյուղի հասարակության համախմբումը` հանուն Աչաջրի զարգացման: Համայնքապետարանը կաշխատի թափանցիկ աշխատաոճով, համայնքի բնակչությանը հաշվետու կլինի: Աչաջրեցիները կիմանան, թե ի՞նչ նպատակով են ծախսվում համայնքի ֆինանսները, ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Համայնքի բնակիչների կարծիքը մշտապես հաշվի կառնվի, իսկ առավել կարեւոր առաջարկները կքննարկվեն ավագանու նիստերում: Կարեւորում եմ համայնքի ճանապարհների նորոգումը: Որպեսզի վերանորոգված ճանապարհները երկար ծառայեն, կիրականացվեն նաեւ ջրահեռացման աշխատանքներ: Կնորոգվեն նաեւ հանդամիջյան ճանապարհները: Գյուղացին պիտի կարողանա աճեցրած բերքը դաշտերից բերել: Հեռավոր սարեր տանող ճանապարհներին եւս վերանորոգման աշխատանքներ կարվեն: Աչաջրի խմելու ջրագծերում շատ վնասված տեղեր կան, թաղամասեր կան, ուր ջուրը չի հասնում: Խմելու ջրագծերի եւ ներքին ցանցի վերանորոգման շնորհիվ կնվազեն կորուստները,խմելու ջրի մատակարարումը էապես կբարելավվի: Նպատակ կա գյուղի վերեւի հատվածում ոռոգման ջրամբար կառուցել, որը կսնուցվի Մակարագետից: Բուժամբուլատորիան եւ ծննդատունը կապահովվեն մշտական ջրով: Կընդլայնվի գյուղի գիշերային լուսավորության ցանցը, կխթանենք Աչաջրում մշակույթի եւ սպորտի զարգացմանը: Համայնքի համար ձեռք կբերվի գյուղատնտեսական տեխնիկա (վարուցանի եւ հնձի համար): Համայնքի հիմնահարցերը լուծելուն կուղղվեն համայնքի միջոցները, պետական բյուջեից ստացվող գումարները, տարբեր միջազգային կազմակերպությունների, իմ ընկերական շրջապատի հնարավորությունները, արտերկրում ապրող աչաջրեցիների կողմից համայնքին կատարող նվիրատվությունները: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||