Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 15:00
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 29 » Կովերն`ականների վրա
11:23
Կովերն`ականների վրա
nullՍեպտեմբերի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի բնակիչների երեք կով պայթել է հայ-ադրբեջանական սահմանագոտու ականների վրա: 79-ամյա Վազգեն Մարգարյանը, այդ օրը, որպես իրենց թաղի հերթապահ նախրապան, արածեցնում էր 43 կովից բաղկացած նախիրը: Անընդհատ անձրեւ էր, մառախուղ: Նախրից 16 կով, տավարած Վ. Մարգարյանի հսկողությունից դուրս մնալով` թեքվել է աջ եւ հայտնվել հայ-ադրբեջանական սահմանին մոտ ականապատ դաշտում: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանից ոչ հեռու, ականապատ տարածքում պայթել են ոսկեւանցիներ Ռաֆիկ Ավագյանի, Բաբկեն Ալեքսանյանի եւ Վաչագան Մարգարյանի կովերը: Վերջինս Վազգեն Մարգարյանի որդին է: Ականի վրա պայթած, ոտքերը կորցրած 3 կովը մինչ այժմ գտնվում են սահմանագոտում` անօգնական վիճակում: Անասնատերերից Ռաֆիկ Ավագյանը դեպքից հետո փորձել է ձայն տալով կանչել, ականապատ դաշտից դուրս հանել վիրավոր իր կովը, սակայն ոչինչ չի ստացվել: 
Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 26-ին, Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպար գետի աջ ափին ականապատված վայրում, ականի վրա պայթել է գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի մոզին: Հակահետեւակային ականի գործելու հետեւանքով ոտքից զրկված անասունը մինչ այժմ կենդանի` այնտեղ է: Վերջին մի քանի տարում Ոսկեպարի սահմանամերձ տարածքում, ականների վրա խոշոր եղջերավորների պայթելու, դրա հետեւանքով անասունների կորստի այլ դեպքեր էլ են եղել` նաեւ նույն Արտեմ Մանուչարյանի նախրապան եղած ժամանակ: Զարմանալի է, սակայն սահմանագոտում տեղադրված ականներին միայն մեր սահմանային բնակավայրերի առանց հսկողության մնացած անասուններն են բախվում: Մանրամասնենք ասվածը: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերն անհայտ անձինք հափշտակել են Ոսկեվանին հարեւան, սահմանամերձ Բաղանիս գյուղի 65-ամյա բնակիչ Հրանտ Եդիգարյանի 26 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Այդ գողության հետքերը, ըստ ոստիկանության հաղորդագրության, տանում են դեպի Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղ: Գիշերը, խոր մթության մեջ, մեր սահմանապահների դիրքերից ընդամենը 200 մ հեռավորությամբ, սահմանն անցկացրել են նախիրը, եւ ոչ մի կով չի պայթել ականների վրա: 
Դրամից 7 ամիս առաջ, փետրվարի լույս 21-ի գիշերը Ոսկեվանում գողացել են Էդիկ Գարդիշյանի 6 կովը , 5 ցլիկը եւ հորթը: Այդ նույն գիշերը հափշտակել են նաեւ ոսկեվանցի Սեյրան Մելքոնյանի 2 կովը: Գրեթե երկու ամիս անց, ապրիլի լույս 18-ի գիշերը անասնագողերը առեւանգել են նույն Էդիկ Գարդիշյանի երկու ձին: Բոլոր այս անասնագողությունները մինչ այժմ չբացահայտված են մնում:
Հրանտ Եդիգարյանի, էդիկ Գարդիշյանի, Սեյրան Մելքոնյանի գողացված անասունները եւս քշվել են Ղուշչի Այրում: 2008թ. հունիսի 10-ին Բաղանիսի բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարի, 40 գառի եւ 6 այծի գողության հետքերը նույնպես Ղուշչի Այրում են տանում : Մտատանջվելու խնդիր կա ` ինչու՞ սահմանագոտու ականնների վրա Նոյեմբերյանի գյուղերից հափշտակված անասունները եւ դրանց առեւանգողները չեն պայթում: Միգուցե, փորձված անասնագողերը, ի տարբերություն հայ նախրապանների, նախօրոք գիտե՞ն դրանց տեղադրման տեղերը: Սա հարց է, որ տարիներ շարունակ հուզում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային բնակավայրերի հազարավոր բնակիչների:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1117 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис