Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:36 Կրկնակի տոն | |
Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում: Կրթօջախի առաջին հարկը կառուցվել էր 1928թ., երկրորդը` 1935-ին: 1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած շենքը մասնակի նորոգվել էր, սակայն հին եւ անբարեկարգ կառույցի վերանորոգումը հրատապ անհրաժեշտության էր: ՙԱռաքելություն մանկություն՚ ֆրանսիական բարեգործական կազմակերպության միջոցներով երեք ամսում փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները, կրթօջախի տարածքը վերանորոգվեց: Երկրորդ հարկի դասասենյակները բարեգործական կազմակերպության կողմից հագեցվել են դպրոցական գույքով, սեղան նստարաններով, դպրոցին մեծաքանակ գրենական պիտույքներ է նվիրվել, առաջին դասարանցիների համար տեխնիկական միջոցներով հագեցած դասասենյակ է կահավորվել: Սկսած 1999թ.-ից, ՙԱռաքելություն մանկություն՚ կազմակերպության ֆինանսավորմամբ Հայաստանում եւ Արցախում 21 դպրոց է վերանորոգվել, Հայաստանի գիշերօթիկ դպրոցներում ձեւավորվել 12 խաղասենյակ:
Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |