Մարտի 5-ին Նոյեմբերյան քաղաքի ՙԼեւոն երկրորդ՚ հյուրանոց- ռեստորանի հյուրընկալ հարկի ներքո կայացավ տարածաշրջանի դպրոցների եւ մանկապարտեզների բազմավաստակ մանկավարժների մեծարման միջոցառում: Հանդիսությունը կազմակերպել էր Նոյեմբերյանի տարածքի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական միությունների խորհրդի նախագահ Արեւիկ Աղաբաբյանը: Միջոցառման կայացմանը ֆինանսապես աջակցել էր ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, ով ներկա էր մեծարման երեկոյին: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՙՄասիս Տոբակո՚ ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Հնչեցին ուսուցիչների վաստակի գնահատման ելույթներ, երաժշտական գեղեցիկ կատարումներ: Վերջում բազմավաստակ մանկավարժներին նվերներ հանձնվեցին: