Главная »
2009 » Նոյեմբեր » 10 » Մարզպետի խորհրդականը դժգոհ է
11:05 Մարզպետի խորհրդականը դժգոհ է |
 Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը պոեմներ է նվիրել Վլադիմիր Պուտինին, Պետրոս Մեծին, Սերժ Սարգսյանին եւ այլն, ստեղծել է մարտարվեստի նոր ոճ, որն իր ազգանվան սկզբնատառերով ՙՉիբու՚ է կոչել, նա լավ երգում է եւ այլն : Հոկտեմբերի 20-ին Երեւանում ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է ցեղասպանությանը նվիրված Չիբուխչյանի քառյակների ցուցադրությունը: Քառյակները լամինապատ թղթով են, հայերեն, նաեւ` անգլերեն թարգմանությամբ: Տպագրված յուրաքանչյուր քառյակի հետ ՀՀ զինանշանն է եւ բնության մի պատկեր: Ցուցադրությունը տեւել է 15 օր, ամեն օրվա համար թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը 200 հազար դրամ է պահանջե : Լյուբիկ Չիբուխչյանի խոսքերով, սակայն, թանգարանին ընդամենը 30 հազար դրամ են վճարել, որը նվիրել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետի խորհրդականը սակայն դժգոհ է, որ մայրաքաղաքի լրատվամիջոցները անուշադրության են մատնել հայոց եղեռնին նվիրված իր ստեղծագործությունները: Թանգարանի բացման առիթով մարզից Երեւան մեկնած մտավորականներն էլ առանց հյուրասիրության են մնացել: "ՏԵՍԱՆԿՅՈւՆ" |
Категория: Լուրեր |
Просмотров: 1131 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]