| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
12:55 Մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը | |
Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը: Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժինը, ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը եւ ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատեւ դադարից հետո:Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից եւ բուժկետից բացի կտեղակայվեն նաեւ գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարեւոր չեն համայնքի բնակչության համար: «Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ` երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք: Շատ ուրախալի է, որ գյուղացիները ավելի լավատես են դարձել վաղվա օրվա նկատմամբ»,- ասել է Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |