Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
12:40 Մեր հայրենակցուհին` երրորդ մրցանակակիր | |
2009թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում առաջին անգամ հրավիրվեց գիտաժողով: Սահմանված էին մրցութային երեք տեղեր: Մրցանակային առաջին տեղը շահողին նախատեսված էր տրամադրել հարյուր հազար , երկրորդ տեղի գրավողին` հիսուն հազար դրամ, իսկ երրորդին` երեսուն հազար դրամ: Գումարային պարգևները տրամադրվել էին ՙՓյունիկ՚ հիմնադրամի կողմից` ի դեմս հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ պրն. Լ. Սարգսյանի:Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել գիտական հոդված: Նախնական փուլին իրենց հոդվածներն էին ներկայացրել տաս մասնակից, որոնցից ընտրվեցին յոթ լավագույնները: Ժյուրիի կազմում էին Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը, հայ եկեղեցու պատմության և տեսության ամբիոնի վարիչ պրն. Լևոն Սարգսյանը, դասախոսներ պ. գիտ. դոց.Հ. Հովհաննիսյանը, պ. գ. թեկն.Պ. Բարսեղյանը, պ. գիտ. թեկն. Հ. Բալոյանը և պ. գիտ. թեկն. Ա. Բալյանը: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրված էր հինգ րոպե, որպեսզի վերջինս հնարավորինս հակիրճ ներկայացներ հոդվածի բովանդակությունը: Ինչպես հավաստիացրին ժյուրիի անդամները, բոլոր հոդվածները գրված էին պատշաճ մակարդակով և որոշակի տեխնիկական շտկումներից հետո կարող են տպագրվել: Ժյուրիի միաձայն որոշմամբ առաջին մրցանակային տեղը շահեց Շուշան Խաչատրյանը, երկրորդ մրցանակը`Գառնիկ Հարությունյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացան Լեյլի Ալեքսանյանը եւ Մարիամ Ամիրյանը , ովքեր ներկայացրել էին համահեղինակային հոդված: Հավելենք, որ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Լեյլի Ալեքսանյանը Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանի դուստրն է: Լեյլիին նոր հաջողություններ մաղթենք գիտության լուսավոր ճանապարհում:
ՙՏեսանկյուն՚ | |
|
Всего комментариев: 0 | |