Главная »
2010 » Փետրվար » 22 » ՄԻԱԿ ԿՐՊԱԿԸ ՓԱԿ Է
|
Գրեթե մեկ տարի է, ինչ Նոյեմբերյան քաղաքում փակվել է մամուլի կրպակը: Այն ոչ միայն քաղաքի, այլեւ Նոյեմբերյանի ողջ տարածաշրջանի միակ թերթի կրպակն էր: Կրպակավար կինը ստացված թերթերի դիմաց պարտքեր ուներ մամուլի առաքմամբ զբաղվող ՙՊրեսս ստենդ՚ կազմակերպությանը, որն էլ հարկադրված դադարեցրել էր մամուլի առաքումը : Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացել է, որ ժամանակակից ոճով, գեղեցիկ դիզայնով նոր կրպակ կառուցվելու դեպքում ինքը կթույլատրի դրա տեղադրումը քաղաքի կենտրոնական զբոսայգում: Հին կրպակը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է եւ մի տեսակ մեկուսի տեղ է գտնվում` նախկին շրջկոոպի շենքի մոտ: Քաղաքում շատերն են ցանկանում թերթեր գնել: Այնպես որ այստեղ թերթի վաճառքի գործը վերջնականապես ՙմեռած չէ՚, կարող է վերսկսվել, եթե նախաձեռնող լինի:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1001 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]