| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
13:51 ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՈւՏԸ | |
Հայտնի ճշմարտություն է ` մրցակցության արդյունքում սպառողն է շահում: Ցավոք, շուկայական ազատ հարաբերությունների երկիր հռչակված մեր փոքրիկ Հայաստանի շատ ոլորտներում մրցակցություն չկա, մենաշնորհ է: Բնական գազը, էլեկտրաէներգիան, խմելու եւ ոռոգման ջուրը մատակարարող ընկերությունները, ֆիքսված հեռախոսակապը սպասարկող ԱրմենՏելը մրցակից չունեն: Բնականաբար առաջիկայում դրանք ոչ միայն սակագինը չեն նվազեցնի, այլեւ պարբերաբար կթանկացնեն: Դրա համար միշտ էլ կարելի է ՙտնտեսական հիմնավորումներ՚ գտնել: Անկեղծ ասած` հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովի անկախությանը կամ հանրային ծառայություներ մատուցող ընկերությունների վրա այդ հանձնաժողովի ազդեցության ուժին ես չեմ հավատում: Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի: Ցավալի է, որ մենաշնորհ է տիրում , մրցակցություն չկա ոչ միայն այս, այլ նաեւ Հայաստան սովորական ապրանքների ներկրման ոլորտում: Արդեն քանի տարի հանրապետություն միայն մի գործարար է շաքարավազ ներմուծում` Սամվել Ալեքսանյանը: Քանի դեռ այդպես է` շաքարավազը նույնպես միայն կթանկանա: Ո՞ւմ է սա ձեռնտու: Հարցը հռետորական է: Ապրիլի 1-ից կթանկանա Հայաստան մտնող բնական գազի գինը: Արդյոք մենաշնորհ ունեցող ընկերություններն առիթը չե՞ն օգտագործի սակագները թանկացնելու համար: Ապրիլի 1-ը` ՙխաբելու օրը՚ հարմար է Հայաստանի բնակիչներին հերթական անգամ խաբելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |