Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:57 ՆԱԽԱՔՐԻՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԸ "ՌԵՄՈՆՏ" ԵՆ ԱՐԵԼ | |
Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը ՙքրիստոնեական է դարձել՚. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը: Դրա վկայություն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հավատի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում: 2004թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Այն իրականացրել է Ալավերդուց շինարարական մի կազմակերպություն: 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում: 2005թ. վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները ՙնորոգման գումարը նպատակային են ծախսել՚: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի եւ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանի հետ այցելեցի Բարձյալ Խաչ: Այն ինչ տեսա, ծանր տպավորություն թողեց: Կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, դրա փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել: Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի եւ գույնի են: Մինչդեռ կառույցի մաս կազմած եւ նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանից մեծ կույտ, պատնեշ է գոյացած: Յուրա Չիթչյանը լավ է հիշում հուշարձանի նախնական տեսքը. Բարձրյալ Խաչը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված: 1990թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում սկսված կռիվները խանգարել են վերանորոգում սկսելուն: Հազարամյակների պատմություն ունեցող կառույցի պատերին տեսանելի են ադրբեջանցիների բարբարոսությունների հետքերը.
1990-ին ադրբեջանցիները բազմիցս եկել, քեֆ են արել Բարեկամավանի այդ տարածքում, Գոլի աղբյուրի մոտ եւ գինովցած կրակել հայկական սրբավայրի վրա: Սրբավայրը մի այլ տեսակ են պղծել նորոգումն իրականացրած վայ շինարարները: Նրանք ասես ոչ թե նշանավոր հուշարձանի,այլ գոմի ծուռումուռ պատեր են շարել: Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում` մեծ չափով ներս ընկել: Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերեւ շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերեւի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը: Չիթչյանի խոսքերով` նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել, իսկ ՙնորոգման՚ ժամանակ կրի պատը ցեխով, ցեմենտով սվաղել են: Ցեմենտի նույն սվաղը նաեւ կառույցի ներսում է արվել: Շինարարները ձեւափոխել են նաեւ կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արեւմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է: Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձեւ սալապատել են` նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը: Բարձրյալ Խաչի պատմական տեսքի աղավաղման մասին զայրութով է խոսում նաեւ ճանաչված ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը: Բարձրյալ Խաչը բացի պատմական մեծ արժեքից, շատ կարեւոր է նաեւ այլ առումով: Այս հուշարձանը եւս ապացուցում է, որ մեր ազգը սահմանամերձ տարածքում, Քուռ գետից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա, ապրել է հնուց ի վեր եւ ստեղծել մեծարժեք կոթողներ: Մինչ հարեւան ադրբեջանցիները իրենց համար պատմություն են հորինել, քանդել հայկական հուշարձանները, Հայաստանի տարածքում հազարամյակների հնություն ունեցող սրբավայրը բյուջեի փողերով ՙռեմոնտի՚ է ենթարկվել: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |