Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
14:56 Նոր տարի, պիոներական վզկապներ եւ եվրոպական շրջադարձ... | |
![]() Ավանդույթի համաձայն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ամանորի ուղերձ է հղում մարզի բնակիչներին: Մարզպետն այս անգամ շնորհավորանքի խոսքերի հետ անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ 2009-ը այս ոլորտում համարել բեկումնային տարի: Սահմանամերձ մարզի ղեկավարը դրանից հեռու գնացող եզրակացություններ է կատարել. "Ժամանակն արդեն ցույց է տալիս, որ սկսված գործընթացը զգալիորեն բարձրացրել է մեր երկրի հեղինակությունը, քանզի աշխարհը տեսավ, որ Հայաստանն ի զորու է առաջնորդվել եվրոպական արժեքներով եւ առանց նախապայմանների բանակցությունների նստել մի հարեւան երկրի հետ, որը եղերական հետք է թողել իր պատմության մեջ: Բանակցությունների ցանկալի ընթացքի դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է շահեկանորեն օգտվել, որը խիստ անհրաժեշտ է պետության զարգացման համար": Ինչպես եկեղեցականները կասեին` "ամեն": Ոսկան Սարգսյան Հ.Գ. Ցավոք, նոր տարվա սկզբին տխուր լուր լսեցինք: Մոսկվայում դանակահարությունից զոհվել է Մովսես գյուղի 26-ամյա բնակիչ Անդրանիկ Պապյանը: Նրա դին կտեղափոխվի հայրենի գյուղ: | |
|
Всего комментариев: 0 | |