| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
21:50 ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ | |
Համայնքներում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնող սուբյեկտները, որպես տեղական տուրք, տարեկան պետք է համայնքի բյուջե մուծեն 150-300 հազար դրամ: Տուրքի կոնկրետ չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին: Սահմանամերձ գյուղերում վառելիքի վաճառքի մեծ մասն ապառիկ է իրականացվում: Սա վաճառողների կողմից յուրօրինակ օգնություն է գյուղացիներին, ովքեր կարողանում են կատարել վարուցանք եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներ: Սահմանային գյուղերում վառելիքի վաճառքով զբաղվողները վճարելով պետական հարկերը `դժվարանում են մուծել 150 հազար եւ ավելի դրամ տեղական տուրք: Նրանք ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը` այդ կերպ խնդիրներ ստեղծելով գյուղի համար: Հնարավոր չէ՞ տեղական տուրքի նվազագույն շեմը 150-ից 50 հազար դրամ իջեցնել, առավելագույն շեմը թողնելով անփոփոխ: Սա թույլ կտա ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել: Սույն հարցը Տավուշի մարզխորհրդի նիստում բարձրացրեց սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Նիստի մասնակիցները համաձայնվեցին, որ պետք է կատարվի օրենսդրական փոփոխություն, որպեսզի տեղական տուրքի նվազագույն շեմը իջեցվի 50 հազարի: "ՏԵՍԱՆԿՅՈւՆ" | |
|
| |
| Всего комментариев: 0 | |