| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
08:48 Օրինակ վերցրեք Խաշթառակից | |
Այս հայտարարությունը փակցված է ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետարանի պատին: Այս տարվա մայիսի 29-ի «Առավոտում» Խաշթառակի մասին հրապարակման մեջ նշել էինք, որ խորհրդային տարիներին գյուղը առանձնահատուկ բնակավայր է եղել՝ Հայաստանի «Հոլիվուդ»: Այստեղ են նկարահանվել հայկական մի շարք սիրված ֆիլմեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան»: Գյուղապետ Հայկ Քամալյանն էլ շատ էր ուզում գյուղում թատերական խմբակ ունենալ: Հետխորհրդային Հայաստանում կինոարտադրությունը առանձնապես ակտիվ եւ բարձրարվեստ չէ, բայց Խաշթառակը գտել է բոլորից առանձնանալու, կրկին յուրահատուկ լինելու ձեւը եւ գյուղի բուժկետի սովորական աշխատողին, մեղմ ասած, խիստ պահանջներ է ներկայացնում: Ապրի Խաշթառակը: Ու շատ լավ կլիներ, եթե այսպիսի խիստ չափանիշներով աշխատանքի ընդունեին հանրապետական նշանակության պաշտոնների հավակնորդներին: Ասենք՝ նախարար, մարզպետ, պետական հաստատության մարզային կառույցի ղեկավար եւ այլն: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ new.aravot.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |